Ջոնի Դեփը՝ հարսանիքի թամադա
Հոլիվուդյան աստղ Ջոնի Դեփն ընկերոջ՝ Pogues խմբի առաջնորդ Շեյն Մաքհոուենի հարսանքին զվարճացրել է հյուրերին։ Նա այն քիչ հյուրերից է եղել, ում հրավիրել են նորապսակները հարսանեական արարողությանը։ news.ru-ն գրում է, որ զույգը հանդիպում է 32 տարի, միայն հիմա են որոշել օրինականացնել հարաբերությունները։ Մաքհոուենը շուտով կլինի 61 տարեկան, նրա կին՝ 53 տարեկան։ Ջոնի Դեպը գնացել էր նրանց հարսանիքին ոչ միայն հանգստանալու, նաև զվարճացնելու հյուրերին ՝ նվագելով կիթառ։
Հարսանիքը կայացել է Կոպենհագենում։ Հոլիվուդյան դերասանին ու իռլանդանցի երաժշտին կապում է երկարամյա ընկերությունն ու ստեղծագործական գործունեությունը։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա