Չփորձեք քիթներդ խոթել քաղաքականության մեջ. Նիկոլ Փաշինյանը՝ Սասուն Միքայելյանին քննադատողներին
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձավ Արցախի վերաբերյալ Սասուն Միքայելյանի հայտարարությանն ու արձագանքներին (ըստ երևույթին Արցախի գործիչների արձագանքներին) ասելով.
«Ես չեմ հասկանում ոմանց ոգևորությունը Սասուն Միքայելյանի հայտարարության կապակցությամբ: Իհարկե, Սասուն Միքայելյանն ինքն էլ զգաց, որ մի փոքր ոչ այնքան ճշգրիտ ձևակերպում է արել, ոչ այնքան հաջող: Եվ ինքն էլ ուղղեց իր ձևակերպումը՝ ասելով, որ ինքը նկատի ուներ, որ ապրիլյան հեղափոխությունը շատ կարևոր էր արցախյան ազատամարտի արդյունքները արձանագրելու առոմով, և ոչ թե հակառակը:
Ես անկեղծ ասած չեմ հասկանում՝ այս ճշգրտումներից հետո ինչո՞ւ են ոմանք ոգևորվել: Ես, անկեղծ ասած, մտածեցի այդ թեմայով և հիշեցի մեկ-երկու խորհրդակցություն, երբ ես հայտարարեցի, որ ոմանց այլևս թույլ չեմ տալու, որ զինվորի սապոգների, հագուստների, ուտելիքի վրա ապօրինի փողեր աշխատեն և իրենց անձնական հարստությունն ու բարեկեցությունը դասավորեն: Ես զարմանում եմ ոմանց հայտարարության վրա, ովքեր տարիներ շարունակ բերանները ջուր առած հետևել են, ոմանք նույնիսկ մասնակցել են բանակի համատարած թալանին, զինվորի բաժինը գողցողների հետ ընկերակից և մասնակից են եղել:
Հիմա որոշել են վատ ձևակերպված նախադասության վրա քաղաքական «աչոկներ» հավաքել, թույլ չեմ տալու: Ես այսօր իմ ելույթներում ասացի, որ զինվորի հացը գողացածները դատվելու են հերթով: Այդ մարդիկ ոչ մի ներում չունեն, հիմա նրանք ոգևորվել են և ուզում են իրենց ներկայացնեն հայրենասիրական պիտակների ներքո: Չոգևորվեք ոչ մեկդ, հանգիստ նստեք տեղներդ ու սպասեք, և չստիպեք մեզ որ մենք այդ թեմաներով ավելի բաց խոսենք: Էդ մի նախադասությունով աշխարհը շուռ եկա՞վ: Որ 20 տարի թալանել եք բանակը, ոչ մի բան տեղի չէր ունենում:
Հույս ունեք որ շարունակելու եք: Հույս չունենաք, Ձեզնից շատերը պետք է ներում խնդեն բանակի թալանի համար և վերադարձնեն ամեն կոպեկը: Չոգևորվեք ու չմտածեք, որ մի նախադսաության վրա կարող եք աչոկներ հավաքել։
«Ձեզ հերթով անդրադառնալու ենք, այ սերմացու գողացող մկներ: Թույլ չենք տալու, որ մեր ժողովրդին մանիպուլյացիայի ենթարկեն, հատ- հատ ներկայացնելու ենք, թե էսօր ինչ են ուտում մեր զինվորներն ու ում թույլտվությամբ են ուտում, էդ մեծ-մեծ բրդողներին պետք է տանել, էդ ռագուներից ուտացնել: Զբաղվեք ձեր ծառայությամբ և չփորձեք հանկարծ քիթներդ խոթել քաղաքականության մեջ, Էդ սխալ ձեւակերպած նախադասության համար ես ներողություն կխնդրեմ հազար անգամ, եթե պետք լինի միլիոն անգամ, բայց թույլ չեմ տա դրա վրա որևէ մեկը միավորներ հավաքի: Էս հանրապետակամաֆիոզական տակից խաղեր տալը չի ստացվի, հանդարտվեք»:
Հարակից հրապարակումներ`
- Ցավալի է, որ նման հայտարարությունները արվում են ՀՀ ԶՈՒ գերագույն հրամանատարի ներկայությամբ. Վիտալի Բալասանյան
- Աշխատեք հրաժարվել այդ «սովորությունից». Սենոր Հասրաթյանը՝ Սասուն Միքայելյանին
- Սասուն Միքայելյանը կարող է վաղն էլ ասել՝ «Եկեք Արցախը հանձնենք, կարևորն այս հեղափոխությունն է. ազատամարտիկ
- Այս հաղթանակն ավելի կարևոր էր, քան Արցախյան ազատամարտը. Սասուն Միքայելյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին