Չեմ բացառում, որ ոմանք այս պրոցեսի արդյունքում բոմժ են դառնալու. Փաշինյան
Այսօր՝ Սպիտակում, ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նախօրեին Սասուն Միքայելյանի հայտարարությանը, թե «այս հեղափոխությունն ավելի կարևոր էր, քան արցախյան ազատամարտը», որը սուր քննադատության էր արժանացել ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում:
Նրա խոսքով՝ Սասուն Միքայելյանը երեկ մի նախադասություն ձևակերպել է, հետո պարզաբանել միտքը, սակայն դրան հաջորդել են արձագանքներ Հայաստանում ու Արցախում:
«Բանը հասել է նրան, որ որոշ հանրապետականներ՝ շուշանպետրոսյանա-արմենաշոտյան, Արցախյան ազատամարտը որոշել են պաշտպանել Սասուն Միքայելյանից: Ձեր քաշի չափ Սասուն Միքայելյանի մարմնում ասկոլկա կա, դուք էդ ումի՞ց եք պաշտպանում։ Դուք, որ երկար տարիներ ոչ միայն բերաններդ ջուր առած, հետևել ու ղեկավարել եք բանակի թալանին և հիմա էլ եղունգներով ուզում եք պաշտպանել բանակը թալանելու ձեր իրավունքը։ Ես թույլ չեմ տալու ձեզ», - հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
Նա նշեց՝ չի հիշում, որ որոշ մարդիկ, այդ թվում` Արցախում, ինչ-որ նախադասություն ասած լինեն այն առիթով, երբ պարզվեց, որ «Մանվել Գրիգորյանը զինվորի հացը գողացել, տարել իր արջերին ու շներին է կերակրել»:
«Բա ո՞ւր էիք այդ ժամանակ, ա՛յ ազատամարտի պաշտպաններ: Գիտեմ` ուր եք: Ձեզնից ոմանք այդպիսի պահեստներ ունեն որոշ տեղերում, մենք այդ պահեստների տեղը գիտենք, լուսանկարները ունենք, մենք այդ պահեստները բացահայտել ենք և շատ բան չենք ասում, քանի որ այդտեղ ազգային անվտանգության խնդիր կա և պետական գաղտնիքի հարց կա»,- ասաց վարչապետի պաշտոնակատարը և հավելեց. «Ոմանք, որ բանակի համար նախատեսված հիմնադրամներից իրանց «վետերոկ»-ներն էին ֆինանսավորում, էդ ինչի՞ չէիք ազատամարտը պաշտպանում»:
Նիկոլ Փաշինյանը նաև հայտարարեց՝ ինքը միջնորդել է, որ գլխավոր դատախազն ուսումնասիրի հարցը, թե այդ ինչ սնունդ է մատակարարվում մեր զինվորներին. «Հատ-հատ գտնելու եմ էդ մարդկանց ու պատասխանատվության են ենթարկվելու, ինչ կոչում ուզում է ունենան: Կոչումները վերցրել եք, որ սեփական ժողովրդին թալանե՞ք, որ իրենց քացու տակ տաք սատկացնե՞ք, որ նվաստացնեք ու ընտանիքներ քանդե՞ք»:
Նորից անդրադառնալով հայտարարություններին՝ վարչապետի պաշտնակատարն ասաց. «Ես ինչ-որ չեմ հիշում, որ Արցախի ազատամարտի պաշտպանները կես բառ ասած լինեն այն կապակցությամբ, որ Սերժ Սարգսյանի եղբոր բանկային միայն մեկ հաշվում 30 մլն դոլար լինի: Էդ որտեղի՞ց ձեզ 30 մլն դոլար, եթե մեր զինվորը տռուսիկ-մայկա չունի, այ թալանչի ստահակներ: Ես ասում եմ, որ էդ բոլոր 30 մլն-ի, 20, 10 մլն-ի հետևից գնալու ենք և դրանք վերադարձվելու են բանակին: Հատ-հատ պատրաստվեք, ձեռքներից առնելու ենք ձեր թալանած վերջին կոպեկը: Չեմ բացառում, որ ոմանք այս պրոցեսի արդյունքում բոմժ են դառնալու, որովհետև բոմժ են եղել և վերադառնալու են իրենց նախնական կարգավիճակին»:
Հարակից հրապարակումներ`
- Դավիթ Շահնազարյան. Այն, ինչ ասաց Սասուն Միքայելյանը, իրականում քաղաքական ծրագիր է
- Դավիթ Իշխանյան. Երբեք չեմ զարմացել Սասուն Միքայելյան տեսակի անձերի տեսակետներից
- Դավիթ Բաբայանը՝ Սասուն Միքայելյանին. «Եթե չլիներ այդ հաղթանակը, ապա Հայոց պետականությունը պարզապես կկործանվեր». «168 ժամ»
- Չփորձեք քիթներդ խոթել քաղաքականության մեջ. Նիկոլ Փաշինյանը՝ Սասուն Միքայելյանին քննադատողներին
- Ձեր գիտակցությունից ջնջեք «ազատամարտիկ» Սասուն Միքայելյանին. Արշավիր Ղարամյան
- Ցավալի է, որ նման հայտարարությունները արվում են ՀՀ ԶՈՒ գերագույն հրամանատարի ներկայությամբ. Վիտալի Բալասանյան
- Աշխատեք հրաժարվել այդ «սովորությունից». Սենոր Հասրաթյանը՝ Սասուն Միքայելյանին
- Սասուն Միքայելյանը կարող է վաղն էլ ասել՝ «Եկեք Արցախը հանձնենք, կարևորն այս հեղափոխությունն է. ազատամարտիկ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան