ՔՈ ՍԴԿ-ն մանդարին է բաժանել երեք վարչական շրջանում
Քարոզարշավի երկրորդ օրը Քաղաքացու որոշում սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը նախընտրական ծրագիրը ներկայացրել, հանդիպումներ է ունեցել ու մանդարին բաժանել Երևանի Արաբկիր, Աջափնյակ, Դավիթաշեն վարչական շրջաններում։
Այսօր կուսակցությունը հրապարակել է նախընտրական ծրագրի՝ սոցիալական ոլորտին վերաբերող հատվածը։
«Հաշվի առնելով այս ընտրությունները ծրագրային և քաղաքական դարձնելու անհրաժեշտությունը, ցանկանալով քաղաքացիների համար ավելի մատչելի դարձնել ծրագրերը՝ ՔՈ ՍԴԿ նախընտրական շտաբը ամեն օր կհրապարակի նախընտրական ծրագրի ոլորտային մեկ բաժին։ Միասին քաղաքականացնենք քաղաքականությունը»,-նշում են կուսակցությունից։
Ծրագրի այդ բաժնում տեղ է հատկացված նաև կանանց պաշտպանության հարցերին։
«Կանայք կատարում են մեծ քանակությամբ չվարձատրվող աշխատանք: Մասնավորապես՝ չվարձատրվող աշխատանքը ներառում է երեխաների և տարեցների խնամքը, տնային տնտեսությունը, աշխատանքը խոհանոցում և այգում:
Առաջարկում ենք չվարձատրվող աշխատանքը նույնպես ներառել ստաժի հաշվարկման մեջ, մասնավորապես` հաշմանդամություն ունեցող երեխայի և ծերերի խնամքի ժամանակահատվածը լիովին հաշվարկել որպես աշխատանքային ստաժ, այլ ոչ թե միայն դրա 10 տարին, ինչպես այն կարգավորվում է ներկայիս օրենսդրությամբ:
Գյուղաբնակ և բացառապես գյուղատնտեսությամբ զբաղվող կանանց սոցիալական իրավունքների
իրացման նպատակով իր հողատարածքը մշակող և ինքնազբաղված համարվող կանանց
գերակշռող մեծամասնությունը զրկվում է երեխայի խնամքի նպաստ, ապա հետագայում բարձր
կենսաթոշակ ստանալու իրավունքից: Այս խմբի կանանց համար հարկավոր է մշակել հարկման
օպտիմալ մեխանիզմներ, որպեսզի նրանց հնարավորություն տրվի օգտվելու վերը նշված սոցիալական իրավունքներից:
Մինչև երեք տարեկան երեխա խնամող մայրերի 83%-ը, որոնք կարող են նշանակալիորեն
ընդլայնել աշխատուժը ողջ տնտեսության մակարդակով, չեն վերադառնում աշխատանքի՝ պատճառաբանելով երեխայի խնամքի այլընտրանքային տարբերակների բացակայությունը»։
Հիշեցնենք, որ Քաղաքացու որոշում Սոցիալ Դեմոկրատական կուսակցության համապետական ցուցակում 81 թեկնածու կա, առաջին եռյակում են Սուրեն Սահակյանը, Արտակ Կիրակոսյանը, Ռուզաննա Տոռոզյանը։
Հարակից հրապարակումներ`
- ՔՈ սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը որպես խորհրդանիշ ընտրել է մանդարինը
- Ո՞ր քաղաքական ուժն ինչպես է սկսում նախընտրական քարոզարշավը
- ԿԸՀ-ն հրապարակել է ընտրական ցուցակները
- 11 քաղաքական ուժերից միայն մեկի ցուցակն է կին գլխավորում
- ԿԸՀ-ն առաջադրման փաստաթղթեր է ստացել11 սուբյեկտներից. Արմեն Սմբատյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին