Որոշ գյուղապետեր ջիպերով են ման գալիս՝ անհաղորդ իրենց համայնքների խնդիրներին. Բաղդասարյան
«Օրինաց երկիր կուսակցությունը Հայաստանում կրթության և գիտության ոլորտում օրենսդրության ձևավորման գործում հիմնարար դեր ու նշանակություն է ունեցել»,- այսօր կրթության, գիտության և մշակույթի գործիչների հետ հանդիպման ժամանակ ասաց ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը։
«Մեր հեղինակած օրենքներով հիմք է դրվել կրթության լրջագույն բարեփոխումներին և կրթության համակարգի արդյունավետ կայացմանը։ ՕԵԿ-ի ջանքերով մենք կարողացանք հեղինակել օրենքներ նախադպրոցական, հանրակրթության, նախնական արհեստագործական և միջին մասնագիտական, բուհական և հետբուհական կրթության մասին։ Դրանք հնարավորություն տվեցին կրթության և գիտությա խնդիրներն օրենսդրորեն ամրագրել։ Վերջին տարիներին Հայաստանում չեն կարող վաճառվել մանկապարտեզների, դպրոցների, ուսումնարանների, մշակութային շենքեր։ Այս ամենը մեր կարևորագույն օրենսդրական պայաքարի արդյունքում է, որովհետև մենք օրենքով արգելեցինք նման հաստատությունների վաճառքն ու սեփականացումը»,- ընդգծեց Արթուր Բաղդասարյանը։
Նա նաև համոզմունք հայտնեց՝ իրենց շնորհիվ է, որ այսօր նախադպրոցական տարիքի երեխաները Երևանում մանկապարտեզներ անվճար են հաճախում։ Բաղդասարյանը նշեց, որ առաջիկա երկու տարիներին մանկապարտեզներն անվճար պետք է դառնան Հայաստանի ամբողջ տարածքում։
Ինչ վերաբերում է բուհական և հետբուհական կրթության մասին օրենքին, ՕԵԿ նախագահը հիշեցրեց, եթե այսօր կան երիտասարդներ, որոնք անվճար ուսում են ստանում, դրա թիկունքում կանգնած է Օրինաց երկիրը։
Բաղդասարյանը միաժամանակ ընդգծեց՝ գիտությունը Հայաստանում մերժված է, ինչի վկայությունն է պետության կողմից ոլորտին հատկացվող գումարի փոքր չափը։ Կրթության ոլորտի աշխատակիցների սոցիալական խնդիրներին պետությունը ոչ բավարար ուշադրություն է դարձնում։
Անդրադառնալով ՕԵԿ-ի նախընտրական ծրագրին՝ կուսակցության առաջնորդն այն գնահատեց բավական մրցունակ, որում լուրջ տեղ է հատկացվել գիտության ու կրթության խնդիրներին։
«Մեզ համար անընդունելի է հրապարակ նետված այն թեզը, որ Հայաստանում նախատեսվում է 10 հազարից ավելի ուսուցիչների կրճատում։ Սա սնանկ, ոչ մի գրագետ քննադատության չդիմացող պնդում է։ Մենք պնդում ենք, որ առնվազն 30 հազար նոր ուսուցիչներ պետք է ընդունվեն աշխատանքի։ Բացի այդ, պետք է պակասեցնել դասարաններում աշակերտների թիվը։ Պետք է դարձնել 20 աշակերտ»,- ասաց Արթուր Բաղդասարյանը։
Անդրադառնալով մշակույթի ոլորտի խնիրներին՝ Բաղդասարյանը նշեց, որ այդ ոլորտը ևս բազմաթիվ խնդիրների ու մարտահրավերների առջև է կանգնած։
«Հայաստանում կինոն մերժվեց, կինոյի նկատմամբ պետական հովանավորչություն չիրականացվեց, դրա համար էլ ոլորտն այսօր կաղում է։ Մշակույթի խնդիրները մնում են գերակա»,- ասաց ՕԵԿ նախագահը։
Բաղդասարյանը անթույլատրելի համարեց, որ որոշ գյուղապետեր ջիպերով են ման գալիս՝ անհաղորդ մնալով իրենց համայնքների խնդիրներին։
Նշենք, որ այսօր համացանցում է հայտնվել ՕԵԿ-ի նախընտրական տեսահոլովակը, որում կուսակցության նախագահը «Մաֆիա» խաղի կանոներով փորձում է համոզել, որ որքան էլ իրեն փորձել են սևացնել, ինքը կարմիր խաղացող է։
Հարակից հրապարակումներ`
- ՕԵԿ առաջնորդը չի ցանկանում քննադատությամբ սկսել քարոզարշավը
- ՕԵԿ-ի նախընտրական ծրագրով առաջարկվում է առանց կանխավճարի հիփոթեքային համակարգ ներդնել
- Սխալները մարդու համար են, մենք բազմիցս ներողություն ենք խնդրել. Արթուր Բաղդասարյան
- ՕԵԿ ցուցակը գլխավորում է Արթուր Բաղդասարյանը
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան