Քաղաքական 17:11 28/11/2018 Հայաստան

ՀՀԿ-ն կարող է լինել բոքսի տանձիկ իշխանության համար. Էդմոն Մարուքյան

«Խորհրդարանում միակ ընդդիմությունը լինելու ՀՀԿ-ի հավակնությունը ֆեյք է»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակը գլխավորող Էդմոն Մարուքյանը:

Նրա խոսքով՝ նրանք ընդհանրապես կտրված են եղել իրական կյանքից, մարդկանց հոգսերից, իրենց պալատներում ապրել են, անգամ խանութ, շուկա  չեն գնացել, որ իմանան ապրանքների գները: 

«Կյանքից կտրված իշխանությունից ընկել են ու հիմա նորից կյանքից կտրված ուզում են լինել ընդդիմություն, հակակշիռ»,- նշեց Էդմոն Մարուքյանը:

Նա նշեց` այսօր կարդացել է ՀՀԿ առաջին փոխնախագահ, ընտրական ցուցակը գլխավորող Վիգեն Սարգսյանի գրառումը, որը վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանին բանավեճի է հրավիրել։

«Նա առաջարկում է, որ միայն ինքը Նիկոլ Փաշինյանի հետ բանավիճի: Ես հասկանում եմ իրենց ռազմավարությունը, իրենք ուզում են լինել լուրերի գլխագրերում, միայն իրենք են հակադրվում, բայց այն բանավեճը, որ Հ1-ն առաջարկել է՝ բոլոր ուժերի հետ, դա ճիշտ ֆորմատ է, իսկ եթե մի ուժ ուզում է միայն ինքը լինի, դա նշանակում է՝ մյուս ուժերին փորձել նվաստացնել: Կարծում եմ, որ նման բանավեճ անելը սխալ է, առավել ևս մի ուժ, որը հարց է՝ 4 տոկոս ձայն կհավաքի, թե ոչ, ուզում է մյուս ուժի լիդերի հետ բանավիճել, որը 68 տոկոս ռեյտինգ ունի հարցման արդյունքներով: Դա աբսուրդի ժանրից է»,-ասաց Էդմոն Մարուքյանը:

Այսպիսով, ըստ նրա, միակ ընդդիմությունը լինելու ՀՀԿ-ի հավակնությունը ֆեյք է. «ՀՀԿ-ն կարող է Նիկոլ Փաշինյանի իշխանության համար լինել բոքսի տանձիկ խորհրդարանում: Հայաստանի քաղաքական համակարգի առողջացման համար մեզ խորհրդարանում բոքսի տանձիկ չէ պետք, այլ նոր քաղաքական ուժ, ընդդիմություն, որն ունի անցած մաքուր ճանապարհ»:

Էդմոն Մարուքյանը նաև նշեց, որ  պետք է վերացնել խորհրդարանում միմյանց հայհոյելու մշակույթը. «Ոչ թե ՀՀԿ-ն քրֆի իշխանությանը, իշխանությունը՝ ՀՀԿ-ին: Վստահ եմ, որ  ՀՀ քաղաքացիները բոլոր մակարդակներում դուրս են մղելու այն ուժերին, որոնք կփորձեն լինել բոքսի տանձիկ»:

Նա անդրադարձավ նաև արտաքին քաղաքականությանը: «Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանի Հանարապետության ռազմավարական գործընկերն է, սակայն երկար տարիներ ասել ենք, որ մեր գործընկերային հարաբերություններում բազմաթիվ հարցեր կան, բայց չունենք ունակ իշխանություն, որն այդ հարցերը կբարձրաձայնի, կդնի սեղանի վրա և կասի՝ այդ հարցը պետք լուծել: Ես հույս ունեմ, կարելի է ասել՝ վստահ եմ, որ դեկտեմբերի 9-ից հետո ունենալու ենք այդպիսի իշխանությունը, ունենալու ենք այդպիսի ընդդիմություն, և այս առումով մենք խնդիր չենք ունենալու»,- նշեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահը:

Նրա խոսքով՝ բոլոր երկրների հետ պետք է այնպիսի հարաբերություններ կառուցել, որ ՀՀ-ի շահը լինի առաջին տեղում. «Իսկ մինչև այդ  մենք ծառայել ենք միայն իրենց շահերին, դրա համար էլ այդքան տրամադրություններ են ձևավորվել Հայաստանում»:

Հարցին, թե ծանոթ է ՀՀԿ ընտրացուցակի երրորդ հորիզոնականը զբաղեցնող պատգամավորության թեկնածու Դավիթ Շահնազարյանի հայտարարությանը, թե ներկայիս իշխանություններն Արցախի համար շատ ավելի վտանգավոր են, քան Ադրբեջանը՝ իր բոլոր զինված ուժերով,  Էդմոն Մարուքյանն ասաց, որ ինքը չի հասցնում հետևել ՀՀԿ-ականների հայտարարություններին, քանի որ նրանք քարոզարշավ անելու փոխարեն ամեն օր ասուլիս են կազմակերպում: «Այսինքն՝ վախենում են դուրս գալ ժողովրդի մեջ խոսել, ասուլիսներով են հայտարարություններ անում»,- ընդգծեց նա:

Մարուքյանը միաժամանակ նշեց, որ Արցախի հետ կապված հարցը շահարկվում է նախկին իշխանությունների կողմից. «Այնպես է շահարկվում, թե իբր իրենք ամեն ինչ անում էին Արցախի համար, այնպես են արել, որ ապրիլյան պատերազմի ժամանակ այդքան զոհ չունենայինք, հիմա էլ խոսում են»: 

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

14:03
Մայքի Մեդիսոնը «Anora»-ում իր դերի համար սովորել է մերկապար
Դերասանուհի Մայքի Մեդիսոնը պատմել է, որ սովորել է մերկապար ռեժիսոր Շոն Բեյքերի «Anora» դրամայում իր դերի համար։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:39
«Մոլորակների մեծ շքերթ»-ը փետրվարի 28-ին է
Փետրվարի 28-ին սպասվում է հերթական «Մոլորակների մեծ շքերթ»-ը։ «Մոլորակների շքերթ»-ը գեղեցիկ դիտողական երևույթ է, որը...
Աղբյուր` Panorama.am
13:30
Օդի ջերմաստիճանը կսկսի բարձրանալ
Երևանում փետրվարի 24-ի ցերեկը, 25-ին, 26-ի գիշերը, 28-ին, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 26-ի երեկոյան, 27-ի գիշերը և...
Աղբյուր` Panorama.am
13:26
Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Մի բան էլ ասեմ. Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել։...
Աղբյուր` Panorama.am
12:38
222Lava-ին հնարավոր է կալանավորե՞ն
Բլոգեր 222Lava-ին հնարավոր է կալանավորեն։ Այդ մասին ահազանգել է բլոգերը՝ տեսանյութով դիմելով իր հետևորդներին։ Հիշեցնենք, որ ՊԵԿ-ն այս...
Աղբյուր` Panorama.am
12:24
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել
Նրանք պահանջել են միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:43
USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 2000 աշխատակիցներ կիրակի ազատվել են աշխատանքից,  լրիվ դրույքով աշխատողների մեծամասնությունը մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ֆրանսիայի դեսպանը ստում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին մեղադրում է ստելու համար։ Տելեգրամի իր ալիքում քաղաքագետը, անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
09:07
Իշխանյան. Վաղը դիրքորոշումս կհայտնեմ ՄԻԵԴ իմ հայցով կայացրած որոշման կապակցությամբ
«Վաղը՝ փետրվարի 25-ին, դիրքորոշումս կհայտնեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իմ հայցով կայացրած որոշման...
Աղբյուր` Panorama.am
08:47
Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են
Հայաստանի  տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Ջերմուկի խաչմերուկից...
Աղբյուր` Panorama.am
08:41
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am
21:41
Զելենսկին հնարավոր է համարել Կուրսկի շրջանի փոխանակումն Ուկրաինայի այլ տարածքների հետ
Կուրսկի շրջանի մի մասը, որը վերահսկվում է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից, կարող է փոխանակվել այլ տարածքներով, հայտարարել է հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
21:33
Սա Նիկոլ Փաշինյանի կառավարության վերաբերմունքն է Արցախի մեր հայրենակիցներին. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է. «Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին...
Աղբյուր` Panorama.am
21:27
Հարուստները ավելի են հարստացել, աղքատները՝ ավելի աղքատացել. Աղասի Թավադյան
Տնտեսագետ Աղասի Թավադյանը գրում է. «Թվերը չեն ստում․ Հայաստանի տնտեսության մեջ խորանում է անհավասարությունը։ Գծապատկերը ցույց է...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}