«Ժողովուրդ». Կտրուկ լարվել են ՀՀ ֆինանսների նախարարության և ՊԵԿ-ի հարաբերությունները
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` վերջերս կտրուկ լարվել են ՀՀ ֆինանսների նախարարության և ՊԵԿ-ի հարաբերությունները: Պատճառը ՊԵԿ արտաբյուջետային միջոցներն էապես սահմանափակելու` նախարարության նախաձեռնությունն է: ՀՀ ֆինանսների նախարարությունում քննարկումների ժամանակ տեսակետ է հնչել, որ ՊԵԿ արտաբյուջետային միջոցներն օգտագործվել են ոչ նպատակային, դրանք կոռուպցիայի աղբյուր են, ուստի պետք է դրանք կրճատել:
Պատահական չէ, որ ՀՀ հաշվեքննիչ պալատի 2017թ. տարեկան զեկույցում ևս արձանագրումներ կան ՊԵԿ-ի արտաբյուջետային միջոցների օգտագործման մասին, ուստի որոշվել է այդ գումարները պարզապես կրճատել: ՊԵԿ-ից չմեկնաբանեցին «Ժողովուրդ» օրաթերթին հասած լուրերը, իսկ ՀՀ ֆինանսների նախարարությունից այս կապակցությամբ տեղեկացրին. «Երկու գերատեսչությունների միջև որևէ լարվածություն չկա: Բայց աշխատանքային քննարկումներ են, և ամբողջ գործընթացը եղել է բաց ու թափանցիկ ե՛ւ բյուջետային քննարկումների ընթացքում, ե՛ւ կառավարության նիստում»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում