«Հրապարակ». Վահրամ Բաղդասարյանը տեսել է, ինչպես են ավտոբուսներով պետական հիմնարկների աշխատողներին տանում «Իմ քայլի» հավաքներին
«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած Նիկոլ Փաշինյանի հակադարձումներին, ՀՀԿ-ն պնդում է վերջինիս կողմից վարչական ռեսուրսի կիրառման մասին։ Լոռու մարզ կատարած այցի ընթացքում ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը տեսել է, թե ինչպես են ավտոբուսներով պետական տարբեր հիմնարկների աշխատողներին տանում «Իմ քայլի» հավաքներին։
«Ինչքան էլ վարչապետն ասի, թե չկա վարչական լծակի կիրառում, բայց մենք տեսանք, որ Վանաձորում մի քանի ավտոբուսներով պետական աշխատողներ՝ ոստիկանական շարասյունի ուղեկցությամբ, ինչպես կասեին՝ «կուլտուրական» ուղեկցում էին հրապարակներ»,- ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավարը»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում