Beeline-ի ղեկավարը մասնակցել է «Հմտություններ բիզնեսի համար, բիզնես՝ հմտությունների համար» համաժողովին
Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը մասնակցել է «Հմտություններ բիզնեսի համար, բիզնես՝ հմտությունների համար» մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) միջազգային համաժողովին:
Beeline Հայաստան հասարակայնության հետ կապերի ծառայությունից հայտնում են, որ երկօրյա համաժողովը համախմբել է մասնակիցների, հանրային և մասնավոր հատվածները ներկայացնող պատվիրակների Հայաստանից, Գերմանիայից, Ավստրիայից, Նիդերլանդներից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից: Քննարկման թեմաներն են ՄԿՈւ համակարգի զարգացումը Հայաստանում, նպատակը՝ գործնական լուծումներ գտնելն է։
Հայաստանի խոշորագույն գործատուներից մեկի ղեկավարն անդրադարձել էմասնագիտական կրթության նկատմամբ ընկերության պահանջներին և ակնկալիքներին, ինչպես նաև ներկայացրել է, թե ինչ է անում Beeline-ը Հայաստանում բիզնես մշակույթը զարգացնելու համար։
«Ինչպես գիտեք, Beeline-ը բազմաթիվ ծրագրեր է իրականացնում ստարտափների աջակցության համար, և այս տարի մենք գործարկեցինք ստարտափ ինկուբատորը, որպեսզի մեր երիտասարդներին օգնենք իրենց սեփական գործը ստեղծելու և հաջողության հասնելու գործում։ Մեզ մոտ դասընթացների մասնակցող թիմերից որոշներն արդեն ներկայացված են նույնիսկ միջազգային շուկայում։ Վստահ եմ, որ սա երկրի տնտեսությանը սատարելու և երիտասարդների համար աշխատատեղեր ստեղծելու հիանալի ճանապարհ է», - նշել է Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
Համաժողովի ընթացքում մասնակիցները կայցելեն մասնագիտական կրթության հաստատություններ և կամփոփեն քննարկված թեմաները՝ հիմնվելով ՀՀ ԿԳՆ-ի եզրակացությունների և առաջարկությունների վրա: Երկրորդ օրվա ավարտին կպարգևատրվեն քոլեջների ուսանողների միջև անցկացված Ազգային հմտությունների մրցույթի հաղթողները:
Միջազգային համաժողովը կազմակերպվում է ՀՀ կրթության և գիտության նախարարության և ԳԴՀ տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության (BMZ) պատվիրակմամբ` Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ/GIZ) կողմից իրականացվող «Մասնավոր հատվածի զարգացում և մասնագիտական կրթություն ու ուսուցում Հարավային Կովկասում» ծրագրի միջև համագործակցության շրջանակներում: Համաժողովի մասին մանրամասն տեղեկատվություն հասանելի է այստեղ։
Հարակից հրապարակումներ`
- Beeline. COMBO հատուկ առաջարկ մարզային բնակիչների համար
- Beeline-ում մեկնարկել է սմարթֆոնների վաճառքի ամանորյա ակցիան
- Beeline-ը նոր հնարավորություններ է տրամադրում BeeTV-ի բաժանորդներին
- Beeline-ը ընդլայնել է «Սմարթ» սակագնային փաթեթների ցուցակը
- Հայաստանում Beeline-ը մասնակցում է կարիերայի և ձեռնարկատիրության աջակցության ծրագրին
- Beeline-ը կորպորատիվ հաճախորդների համար գործարկել է զանգվածային SMS-ի տարածման ծառայությունը
- Beeline Ստարտափ Ինկուբատորում թրեյնինգներ են անցկացրել Դիմիտրիյ Չումակը և Յուլիա Մոկրոուսովան
- Beeline-ում նշվել է «Երրորդ սերունդ» ստաժավորման ծրագրի տասնամյակը
- Beeline-ի բաժանորդները մասնակցեցին Միջազգային որակի օրվան նվիրված միջոցառմանը
- Beeline-ն ամփոփում է 2017 թ.-ին իրականացրած սոցիալական ներդրումների ծրագրերը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան