Վիգեն Սարգսյանը Նիկոլ Փաշինյանին բանավեճի է հրավիրում
ՀՀԿ առաջին փոխնախագահ, ընտրական ցուցակը գլխավորող Վիգեն Սարգսյանը վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանին բանավեճի է հրավիրել։ Նաև մի քանի պայմաններ է նշել։
«Հաշվի առնելով, որ արդեն երրորդ օրն է Ձեր քարոզարշավը կառուցում եք ժողովուրդը հանրապետականներով վախեցնելու վրա, խորացնելով հասարակությունը սևերի և սպիտակների կիսելու Ձեր արատավոր քաղաքականությունը, ինչպես նաև այն, որ քարոզչության ընթացքում թույլ եք տալիս ամենատգեղ և անվայել ձևով գռեհկացնել ընտրական գործընթացը, պահպանելով ընտրություններին մասնակցող բոլոր կուսակցությունների 1-ին համարների Հանրայինում կազմակերպվող բանավեճին մասնակցելու հանձնառությունս, այնուամենայնիվ անհրաժեշտ եմ համարում առանձին երկկողմ բանավեճ ՀՀԿ – Իմ քայլ ձևաչափով` 1-ին համարների մակարդակով:
Առաջարկում եմ բանավեճն անցկացնել երեք հեռուստաալիքներով (հանրային և մեկական Ձեր և իմ ընտրությամբ), երկու հաղորդավարով (մեկական` Ձեր և իմ ընտրությամբ), 4–6 թեմաներով (կեսը Ձեր, կեսն էլ իմ ընտրությամբ), իրար հարցեր ուղղելու հնարավորությամբ: Հաշվի առնելով Ձեր գերծանրաբեռնվածությունը` բանավեճի օրվա ընտրությունը թողնում եմ Ձեր հայեցողության»,-գրել է Վիգեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում։
Հարակից հրապարակումներ`
- Վիգեն Սարգսյան. Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարը նման է մրցակիցների վերացման
- Հակակշիռների առաջին հաղթանակը. Վիգեն Սարգսյան
- Վիգեն Սարգսյան. Միշտ պատրաստ եմ կանգնելու մեր բանակի կողքին և շարքում
- Վիգեն Սարգսյանը ներկայացրել է հաջողության բանաձևը
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին