Դատարանը չբավարարեց Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների միջնորդությունը
Վերաքննիչ դատարանը քիչ առաջ մերժեց Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի՝ դատավորին ինքնաբացարկ հայտնելու միջնորդությունը։
Փաստաբան Հայկ Ալումյանը լրագրողների հետ զրույցում ակնհայտ ապօրինի որակեց դատարանի որոշումը։ Այլ մանրամասներ չհայտնեց, ասաց՝ ամբողջությամբ չեն ծանոթացել որոշմանը։
«Վաղը ժամը 10-ին դատարանը կշարունակի գործի քննությունը»,-ասաց նա։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ալումյանը հայտարարել էր, ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրել են, քանի որ «դատարանը օրենքի հիման վրա չի ստեղծված, եղել է ոչ օրինական կազմում, հիմքն ակնհայտ սխալ է ու անօրինական է, ինչքան էլ ընթացքը լինի օրինական, վերջնական որոշումը չի կարող լինել օրինական»։
Միաժամանակ Ալումյանը նշեց, որ չեն կարող նիստը բոյկոտել։
«Դժվար է սպասել մի դատավորից օրինական որոշում, երբ ինքը հասկանում է, որ այս հարցը քննելու իրավասություն չունեցող դատավոր է, բայց այնուամենայնիվ շարունակում է քննել»,-նշեց փաստաբանը։
Հարակից հրապարակումներ`
- Ալումյան. Դատավորին որոշել են վիճակահանությամբ, իսկ դրա արձանագրությունը չկա
- Ռոբերտ Քոչարյանի փաստաբան. Կարևորը ոչ թե գլխավոր դատախազի կարծիքն է, այլ դատարանի դիրքորոշումը
- Ալումյան. Այսօր չհասցրեցինք ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնել
- Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը ինքնաբացարկ կներկայացնի դատավորին
- Մեկնարկեց Ռ. Քոչարյանի կալանավորման որոշման վերաբերյալ բողոքի քննությունը
- Ռոբերտ Քոչարյանի՝ վերաքննիչ բողոքի քննությունը տեղի կունենա նոյեմբերի 27-ին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան