xxxԱշոտյանը հրավիրվել է հարցաքննության
Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ, պատգամավորության թեկնածու Արմեն Աշոտյանը գտնվում է քննչական վարչությունում։
Ֆեյսբուքյան իր էջում նա լուսանկար է հրապարակել ու կից գրել.
«Այս պահին գտնվում եմ Երևանի քննչական վարչությունում արդեն մի քանի ամիս ձգվող անհեթեթ գործով, դեռեւս որպես վկա։
Վերջին անգամ հրավիրել էին հարցաքննության մոտ երկու ամիս առաջ։ Գործի և այսօրվա մանրամասները կպատմեմ երեկոյան։
Ինչպես նաև կանդրադառնամ այն հարցին, թե ինչ է նշանակում կարճատև ընտրարշավից կտրել Հանրապետականի քարոզչության պատասխանատուին և գործող վարչակարգի հիմնական քննադատներից մեկին։
Մի բան պարզ է՝ լավ եմ աշխատում»։
Հարակից հրապարակումներ`
- Մոտենում են իմ ընկերներին և հուշում, որ չզբաղվեն քարոզչությամբ. Աշոտյան
- Չկա նման բան. Վանեցյանը՝ Աշոտյանի հարցաքննության մասին