Սպասում ենք անհրաժեշտ փաստաթղթերին․ Վանեցյան
«Փաստաթղթեր կան, սպասում ենք պաշտոնապես ստանանք, նոր միայն մանրամասներ կհայտնենք»,-այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը՝ պատասխանելով կոռուպցիոն սկանդալի մեջ հայտնված պատգամավորի գործին վերաբերող հարցերին։
Լրագրողի ճշտող հարցին, թե ինչո՞ւ դեռ չեն ստացել այդ փաստաթղթերը՝ նա պատասխանեց. «Հենց ստացվի, ձեզ կպատմեմ, ինչու էր ուշանում»։
Վանեցյանը չմանրամասնեց, թե ինչ հաղորդման վրա է այդ քրեական գործը հարուցվել։
Ի պատասխան լրագրողի հարցին՝ «թե մամուլը գրում էր, որ Արամ Հարությունյանի մասին է խոսքը, կարո՞ղ եք հերքել կամ հաստատել», ԱԱԾ տնօրենն ասաց. «Չեմ կարող ոչ հերքել, ոչ հաստատել, կարճ ժամանակ համբերեք և կստանաք պատասխանները»։
Հարակից հրապարակումներ`
- Լենա Նազարյանը կոռուպցիոն գործարքները չբացահայտվելու մասին հայտարարությունները անհիմն է համարում
- Փաշինյան. Պատգամավորներից մեկը կալանավորվելու է
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին