Կարինե Խոդիկյան. «Ասֆալտին փռելը» մնում է հեղափոխության տրամաբանության մեջ. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Դրամատուրգ Կարինե Խոդիկյանը, որ 2008թ. մարտի 1-ի իրադարձություններից հետո որպես բողոքի նշան հրաժարական տվեց ՀՀ մշակույթի փոխնախարարի պաշտոնից, կարծում է, որ այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախազգուշացումները «ասֆալտին փռելու մասին» միանգամայն տեղավորվում է հեղափոխության տրամաբանության մեջ:
«Սիրո և համերաշխության հեղափոխությունը չի ենթադրում «եղունգները կտրած», անփուշ գործելաոճ»»,- ասել է Խոդիկյանը՝ հավելելով,- «Բարոյականության մասին բարձր խոսում են նրանք, ովքեր ոտքից գլուխ դրան դեմ են շարժվել: Ուրեմն «ասֆալտին փռելը» մնում է հեղափոխության տրամաբանության մեջ, բայց բոլոր գործողությունները պետք է կատարվեն արդարության լույսի ներքո:
Միաժամանակ նա խոսել է այս ընթացքում մշակույթի ոլորտում հեղափոխության մասին` ընդգծելով. «Մշակույթի ասպարեզում վեց ամսում հեղափոխություն անել չի կարելի և չի էլ ստացվի: Հատկապես մեր ոլորտը շատ ցավագին է ընդունում ցանկացած փոփոխություն»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին