Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ կուսակցությունն այսօր Լոռիում էր
Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ կուսակցությունն այսօր քարոզարշավը շարունակել է Լոռվա մարզում: Առավոտյան կուսակցության առաջնորդ քաղաքագետ Լևոն Շիրինյանը թիմակիցների հետ միասին հանդիպել է Սպիտակի բնակչությանը:
Կարճատև հանդիպման ընթացքում ներկայացրել է իրենց գաղափարախոսությունն ու քաղաքական նպատակները, պատասխանել է քաղաքացիների հարցերին, իսկ հետո՝ նրանց ուղեկցությամբ քայլերթով շարժվել են դեպի «Սպիտակի հուշահամալիր», ծաղիկներ խոնարհել երկրաշարժի տասնյակ հազարավոր անմեղ զոհերի հուշարձանին:
Քաղաքական ուժի հաջորդ կանգառը Վանաձորն է եղել, այստեղ նրանց դիմավորել են հարյուրից ավելի համակիրներ: Բնակչության հետ հանդիպումն անցել է հարց ու պատասխանով, քաղաքական ուժի ներկայացուցիչները հակիճ ներկայացրել են իրենց ծրագրի հիմնադրույթները: Իսկ վերջին հանդիպումը եղել է Ստեփանավանում։
Հարակից հրապարակումներ`
- Քրիստոնեա-ժողովրդական կուսակցությունը քարոզարշավը սկսեց Սուրբ Հռիփսիմե եկեղեցու բակից
- Շիրինյանի կուսակցությունն ասուլիսի ներկայացել էր խաղալիք աղավնիով
- Հայաստանի Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ կուսակցության ցուցակը կգլխավորի Լևոն Շիրինյանը