Շարմազանով. Դուք վարչապե՞տ եք, թե՞ ասֆալտչիկ
Հանրապետական կուսակցության հմապետական ցուցակի 6-րդ հորիզոնականում գտնվող, ռեյտինգային կարգով Լոռու մարզում առաջադրված Էդուարդ Շարմազանովը եղել է մի քանի գյուղերում, ասաց՝ կփորձի լինել բոլոր բնակավայրերում՝ ներկայացնելու իր արածի մասին հաշվետվություն, ինչպես նաև լսել ժողովրդի կարծիքը, առաջարկները, նաև քննադատությունները։
Այսօր առավոտյան ֆեյսբուքյան ուղիղ եթերում նա անդրադարձավ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի, «Իմ քայլը» դաշինքի անդամների՝ մարզում ունեցած հանդիպումներին։
«Ցավոք, պիտի նշեմ, որ հյուրընկալ Լոռիում մարդ էր վատացել ու նա ոչ ավել, ոչ պակաս Նիկոլ Փաշինյանն էր։ Գործը հասել էր նրան, որ աջ ու ձախ լոռեցիներին մատ թափ տալու, շանտաժի, վզից բռնելու, ասֆալտին փռելու կոչեր էր անում։ Այ ընկեր ջան, լոռեցիներին ըսկի թուրքերը չեն կարողացել վզից բռնել կամ ասֆալտին փռել»,-ասաց Շարմազանովն ու հիշեց Ղարաքիլիսայի դեպքերը։
Նրա համար անհասկանալի է նման բառապաշարի օգտագործումը, դիմելով Փաշինյանին նա հարց ուղղեց. «Դուք վարչապե՞տ եք, թե ասֆալտչիկ։ Չեմ հասկանում։ Սա քաղաքական բանավե՞ճ է, թե՞ քուչի բազար։ Ես վատ եմ զգում որպես ՀՀ քաղաքացի, որ իմ երկրի ղեկավարը, որի քարոզարշավին հետևում են նաև այլ երկրների դեսպաններ, ներկայացուցիչներ, լրատվամիջոցներ, առավոտից իրիկուն ճվում է, գոռում է, ասֆալտին է փռում։ Այ ախպեր, սա քարոզարշավ է, քուչի բազար չի։ Ի՞նչ ես եկել աջ ու ձախ գոռում, դո՞ւ պիտի որոշես՝ հանրապետականը պիտի լինի, թե՞ չպիտի լինի։ Հանրապետականը սովետի վախտվանից եղել է ու կլինի։ Քո նման մարդիկ կգան ու կգնան, Աշոտ Նավասարդյանի կուսակցությունը կմնա, սա գաղափարի կուսակցություն է։ Էդ խեղճ գյուղապետերի հետևից ինչի՞ ես ընկել»։
Հարակից հրապարակումներ`
- «Մտահոգ են, թե ինչու է մտահոգ Շարմազանովը պարում». ՀՀԿ մամուլի խոսնակ
- Մարդ կա, որ պարբերաբար վատանում է. Աշոտյան
- Փաշինյանը սպիտակցիներին՝ դուք որևէ քաղաքական ուժից վախենալու բան չունեք (լրացված)
- Չեմ բացառում, որ ոմանք այս պրոցեսի արդյունքում բոմժ են դառնալու. Փաշինյան
- Փաշինյանն ինչքան խելքը գլխին կադր ունի, մեր իշխանությունից են եկել. Շարմազանով
- Շարմազանով. Այսօր էլ անուղղելի լավատես եմ
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին