Գագիկ Ծառուկյան. Տնտեսական ճգնաժամի պայմաններում հարկեր չեն բարձրացնում
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, համամասնական ցուցակը գլխավորող Գագիկ Ծառուկյանն ու Տավուշում ռեյտինգային կարգով կուսակցության կողմից առաջադրված թեկնածուները հանդիպեցին սահմանամերձ մարզի Իջևան քաղաքի բնակչությանը։ Ծառուկյանն ասաց, նախապես խոսք իր համար չեն գրել, անգիր չի արել, ժամեր շարունակ կարող է կետ առ կետ ներկայացնել իրենց ծրագիրը, քանի որ ամեն ինչ գիտի իր կյանքի փորձից, ծնվել է սովորական աշխատող ընտանիքում, հարստացել ոչ թե միանգամից, այլ՝ կամաց-կամաց։
«Ամբողջ Աբովյանը, Կոտայքի մարզը գիտի, թե առաջին միլիոնը ոնց է վաստակել Ծառուկյանը։ Դրա համար ես ուզում եմ ասել, բոլորն էլ գիտեն։ Բոլորն էլ ուզում են աշխատեն, լավ ապրեն, չեն ուզում նպաստ ստանան, օգնություն ստանան, ուզում են աշխատել, իրենց ընտանիքը պահել, հոգսերը հոգալ, իրենց երջանիկ զգալ»,-ասաց կուսակցության առաջնորդը ու չմանրամասնեց առաջին միլիոնի պատմությունը։
Ծառուկյանի խոսքով, ինքը չի խոստանալու երկնքից աստղեր իջացնել, չի հայտարարելու, որ կախարդական փայտիկ ունեն։
«Իմ հնարավորությունների սահմաններում արել եմ, անելու եմ՝ ինչ կարող եմ։ Թե ինչքան ձայն կտաք կամ չեք տա, դա ձեր որոշելու իրավունքն է։ Դուք եք այս երկրում ապրելու, ձեր և իմ երեխաները, մենք այստեղից չենք գնալու։ Ուզում եմ, որ իմ երեխաներն ապրեն բարեկեցիկ երկրում, դրա համար պետք է պայմաններ ու հնարավարություններ ստաղծել։ Այսօր մենք դա կարող ենք միասնական անել»,-նշեց թեկնածուն ու հիշեցրեց, Հայաստանից վատ վիճակում գտնվող երկրներ են եղել, ապա զարգացել։
Նա որպես առաջին խնդիր նշեց ընտանիքների՝ վարկերի տակ գտնվելը. «Ունենք 650 հազար ընտանիք ու մեկ մլն ու կես վարկառու, ամեն ընտանիքից 2-3 մարդ վարկի տակ է։ Խնդիրը պետք է կարգավորվի։ Դրա համար բանկերի, պետության աջակցությունն է պետք։ Դրա հետևանքով գրավ դրած գույքն էլ է արժեզրկվում»։
Հաջորդ խնդիը, որ նշեց Ծառուկյանը, այն է, որ խելացի երեխան վարձի վճարով դուրս չմնա բուհից։
«Պետք է հնարավորություն տալ, որ ուսանողը հետագայում վճարի ուսման վարձը՝ աշխատելու ընթացքում։ Բոլորը լուծվող խնդիրներ են։ Պետք թույլ տալ, որ զարգանա փոքր ու միջին բիզնեսը։ Պետք է թեթևացնել հարկերը։ Ճգնաժամի ժամանակ հարկերը չեն ավելացնում, դրա հետևանքով մարդիկ դառնում են գործազուրկ, հիմնարկները սնանկանում են, մարդիկ նպաստ են ստանում կամ արտագաղթի ճամփան բռնում»,-խնդիրներն ու իր պատկերացրած լուծումները թվարկեց Ծառուկյանը։
Նա նշեց՝ մարզերում գտնվող որևէ քաղաքում միջին խավի համար հասանելի բնակարաշինություն չի իրականացվել։
Հարակից հրապարակումներ`
- Գագիկ Ծառուկյանը չի բացառում, որ իր փեսաները ԲՀԿ նախընտրական ցուցակում լինեն
- Իմ շանսերը, մեր շանսերը բոլորը կախված են մեր ժողովրդից. Գագիկ Ծառուկյան
- ԲՀԿ-ական պատգամավոր. Կուսակցության ցուցակը պետք է գլխավորի անձամբ Գագիկ Ծառուկյանը
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան