Կալիֆորնիայում անտառային հրդեհի հասցրած վնասը կազմում է միլիարդավոր դոլարներ
ԱՄՆ ներքին գործերի նախարար Ռայան Զինկեն հայտարարել է, որ Կալիֆորնիայում բռնկված ամենամեծ հրդեհի հասցրած վնասը կազմում է միլիարդավոր դոլարներ։ rt.com-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում է NBC-ն։ Նրա խոսքով, երբեք չի տեսել նման մասշտաբային ավերածություն։ Այդ հայտարարությունը նա արել է Պարադայս քաղաք այցից հետո։
«Ես կնախընտրեի դաշնային բյուջեից գումար ծախսել շատ բաների վրա, բայց ստիպված չլինեի վերացնել հասցված վնասը»,- ասել է նախարարը։
Դեռևս դաշնային կառավարությունն ավելի քան 20 միլիոն դոլար է հատկացրել Կալիֆորնիայի բնակիչներին, որոնք հրդեհի պատճառով կորցրել են իրենց տները։
Նոյեմբերի 25-ին ԱՄՆ արտակարգ իրավիճակների ծառայությունից հայտնել էին, որ հրդեհը 100 տոկոսով մեկուսացված է։ Այն ամենաավերիչն էր ճանաչվել նահանգի պատմության մեջ։ Վերջին տվյալներով, հրդեհի պատճառով 88 մարդ է զոհվել։ Այրված տարածքի մակերեսը շուրջ 620 քառակուսի կիլոմետր է։ Հրդեհը ոչնչացրել է մոտ 14 հազար տուն
Հարակից հրապարակումներ`
- Կալիֆորնիայի պատմության մեջ ամենակործանարար հրդեհը լիովին մեկուսացվել է
- Կալիֆորնիայում հրդեհից զոհերի թիվը հասել է 86-ի
- ԱՄՆ-ում անտառային հրդեհների զոհերի թիվը հասել է 80-ի
- «Դրախտը»՝ մոխրի մեջ
- Կալիֆորնիայում հրդեհներին կարող են փոխարինել անձրևները՝ առաջացնելով ջրհեղեղի վտանգ
- Կալիֆորնիայում անտառային հրդեհներից զոհերի թիվն ավելացել է
- Երգչուհի Մայլի Սայրուսը կորցրել է տունը Կալիֆորնիայում հրդեհի հետևանքով
- Թրամփը գտել է Կալիֆորնիայի անտառային հրդեհների մեղավորներին
- Կալիֆորնիայում անտառային հրդեհները կլանել են մի ամբողջ քաղաք