Այս օրերին շատ են փորձում մեր և Նիկոլ Փաշինյանենց միջև սեպ խրել. Սեֆիլյան
«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցությունն այսօր քարոզարշավ էր անցկացնում Արմավիրի մարզում։
Ընտրացուցակի երկրորդ համար Ստեփան Գրիգորյանը բնակիչների հետ հանդիպմանը նշեց, որ իրենք գնում են քաղաքական պայքարի՝ քաղաքակիրթ ձևերով վտանգները կանխելու։
«Կառավարությունը պետք է լինի կոշտ վերահսկողության տակ։ Այո, այդ կառավարության հանդեպ ես լավ եմ տրամադրված, Նիկոլ Փաշինյանին հարգում եմ, բայց ցանկացած կառավարությունի պետք է լինի վերահսկողության տակ, ու այդ ֆունկցիան կկատարի «Սասնա Ծռերը», այդ ֆունկցիան չեն կարող կատարել նախկինները։ Մենք գալիս ենք աջակցելու նոր կառավարությանը, մաքրվել կեղտից, մաքրվել քաղաքական թափոններից։ Մենք նաև գալիս ենք օրենք գրելու, այո «Սասնա Ծռերն» ինտելեկտուալ պոտենցիալ ունի»,- ասաց Գրիգորյանը։
Կուսակցության ընտրացուցակի անդամ Պետրոս Մակեյանն էլ իր խոսքում նշեց, որ Նիկոլ Փաշինյանի խոսքը բարձր հեղինակություն ունի և ժողովրդի մեծ մասն ընտրելու են նրան, բայց հեղափոխությունն իր ավարտուն տեսքին հասցնելու համար անհրաժեշտ է աջակից ուժ. «Այդ ուժը «Սասնա Ծռեր»-ն են, քանի որ այնտեղ համախմբված են նվիրյալներ»։
Էջմիածնում էլ Մակեյանը հայտարարեց, որ իրենք այն հակակշիռ բևեռն են, որով երկիրը կտանեն զարգացման և հաղթանակի։
«Այս օրերին շատ են փորձում մեր և Նիկոլ Փաշինյանենց միջև սեպ խրել։ Հայտնի են այդ շրջանակները, նորություն չէ։ Ես ուզում եմ մեր ժողովրդին հստակ ասել, որ մենք Նիկոլ Փաշինյանենց հետ խիստ բարիդրացիական հարաբերությունների մեջ ենք, մեր մեջ լուրջ խնդիր չկա, ընտրություններին մեր մասնակցությունն ընտրություններին պետք չէ ընկալել որպես հակադրություն Նիկոլ Փաշինյանենց կամ գործող իշխանություններին»,- հայտարարեց կուսակցության անդամ Ժիրայր Սեֆիլյանը։
Նա խոսքով՝ իրենց գլխավոր առաքելությունը թույլ չտալն է, որ մարտիմեկյան կոալիցիոն ուժերը նորից մուտք գործեն ԱԺ. «Սա է մեր գլխավոր միսիան։ Մենք չենք գալիս իշխանությունը Նիկոլի ձեռքից խլելու։ Մենք գալիս ենք առաջին հերթին մեղադրյալի աթոռին է Հանրապետական կուսակցությունը և նրանց հետ համագործակցած երեք ուժերը՝ ԲՀԿ-ն, ՕԵԿ-ը և ՀՅԴ-ն։ ՀՅԴ ասելով նկատի ունենք ՀՅԴ հայաստանյան վերնախավին, ոչ թե շարքային դաշնակցականներին, առավել ևս աշխարհով մեկ սփռված դաշնակցականներին»։
Հարակից հրապարակումներ`
- Մեր ծրագիրը ևս վերաբերում է առաջիկա երկու տարիներին՝ ոչ ավելի. Չուգասզյան
- «Սասնա ծռեր». Մեզ համար խիստ տարակուսելի է Փաշինյանի նման հայտարարությունը
- Այս խորհրդարանը լինելու է անցումային. Վարուժան Ավետիսյան
- «Սասնա Ծռեր»-ը բացեց կուսակցության գրասենյակը
- Սեֆիլյանը բենզինի կտրոն է խնդրում
- Փաշինյանը ստորագրել է Սեֆիլյանին ՀՀ քաղաքացիություն շնորհելու համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը
- «Սասնա ծռերը» ԿԸՀ ներկայացրեց ցուցակը. այն գլխավորում է Վարուժան Ավետիսյանը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան