Սեփականության իրավունքով հողատարածք ունեցող անձանց աշխատանքը պետք է համարվի աշխատանքային ստաժ. ՕԵԿ
ՕԵԿ քարոզարշավի հերթական կանգառը Վայոց Ձորի մարզն է եղել: Եղեգնաձոր քաղաքի բնակչության հետ հանդիպման ժամանակ ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը կիսվել է առկա մտոհգություններով և դրանց փարատմանն ուղղված ՕԵԿ առաջադրած ծրագրային մոտեցումներով:
ՕԵԿ գրասենյակից հայտնում են, որ խոսելով մարզերի սոցիալ-տնտեսական խնդիրների մասին Արթուր Բաղդասարյանը ի թիվս շարք հարցերի մատնանշել է գյուղատնտեսության խթանման կարևորությունը:
«Գյուղատնտեսությունը պետք է սուբսիդավորվի պետության կողմից: Պետությունը այս հարցում չպետք է լուռ դիտողի կարգավիճակում մնա: Այսօր արդի աշխարհը անցել է գյուղատնտեսության ապահովագրման քաղաքակիրթ համակարգին, որի պայմաններում գյուղացին կարողանում է աղետների դեպքում ստանալ երաշխավորված ֆինանսական օգնություն: Այստեղ նոր հեծանիվ ստեղծելու կարիք չկա, պարզապես պետք է կարդալ, ուսումնասիրել միջազգային փորձը»,- ասել է նա։
Արթուր Բաղդասարյանը նշել է նաև, որ իրենք մշակել են գյուղաբնակ ժողովրդի և հատկապես կանանց աշխատանքը որպես աշխատանքային ստաժ հաշվարկելու և նրանց վճարելու գործուն մեխանիզմներ. «Սեփականության իրավունքով հողատարածք ունեցող անձանց աշխատանքը պետք է համարվի աշխատանքային ստաժ: Սա է մեր մոտեցումը: Այս գաղափարը թույլ կտա նաև յուրաքանչյուր տարի ինդեքսավորել և բարձրացնել մարդկանց կենսաթոշակը»։
Ըստ Արթուր Բաղդասարյանի այս ոլորտում մեկ այլ հրատապ լուծում պահանջող խնդիր էլ համարվում է գյուղական համայնքներում ոռոգման ջրի բարձիթողի վիճակը:
«Պետք է հետևողականորեն զարգացնենք այսպես կոչված Գյուղատնտեսության ցանցապատման գործընթացը: Վերադառնալով ամենակարևոր խնդրին՝ ոռոգմանը, այստեղ մենք առաջարկում ենք 100% անցում կատարել կաթիլային համակարգին: Այո, մեր ծրագրերը ամբիցիոզ են, սակայն հետևողական աշխատանքների դեպքում վստահ եմ, որ Հայաստանը կդառնա զարգացած գյուղատնտեսության համբավ ունեցող երկրներից մեկը: Ընդհանրապես մեր թիմը նորարարությունների ներդրման կողմնակից է, մեր երկրին միայն ինտելեկտուլ գյուղատնտեսություն է անհրաժեշտ»,- հավելել է նա։
Հարակից հրապարակումներ`
- Որոշ գյուղապետեր ջիպերով են ման գալիս՝ անհաղորդ իրենց համայնքների խնդիրներին. Բաղդասարյան
- ՕԵԿ առաջնորդը չի ցանկանում քննադատությամբ սկսել քարոզարշավը
- ՕԵԿ-ի նախընտրական ծրագրով առաջարկվում է առանց կանխավճարի հիփոթեքային համակարգ ներդնել
- Սխալները մարդու համար են, մենք բազմիցս ներողություն ենք խնդրել. Արթուր Բաղդասարյան
- ՀՔԾ. ՕԵԿ կողմից առաջադրված թեկնածուին մեղադրանք է առաջադրվել
- ՕԵԿ ցուցակը գլխավորում է Արթուր Բաղդասարյանը
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան