ԱՄՆ կինոքննադատների խորհուրդն ընտրել է տարվա լավագույն ֆիլմը
ԱՄՆ կինոքննադատների ազգային խորհուրդը տարվա լավագույն ֆիլմ է անվանել ամերիկացի ռեժիսոր Փիթեր Ֆարրելլի «Կանաչ գիրքը» (Green book, 2018), Բրեդլի Կուպերը ստացել է լավագույն ռեժիսորի կոչումը «Աստղը ծնվել է» (A Star is Born, 2018) ֆիլմի համար։
Ռիա նովոստիի հաղորդմամբ, լավագույն դերասանի կոչմանն է արժանացել Վիգգո Մորտենսենը «Կանաչ գիրք» ֆիլմում մարմնավորած դերի համար, իսկ լավագույն դերասանուհի՝ Լեդի Գագան, ով խաղացել է «Աստղը ծնվել է» ֆիլմում։
Պարգևատրման արարողությունը կայանալու է 2019 թվականի հունվարի 8-ին NBR Awards-ի գալա-համերգին։
Deadline Hollywood-ը գրում է, որ ԱՄՆ կինոքննադատների ազգային խորհուրդը հաճախ մրցանակներ է տալիս «իր հայեցողությամբ», և հենց հաղթողները հաճախ չեն համընկնում նրանց հետ, որոնք «Օսկար» են ստանում։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան