Հայտնում եմ իմ պատրաստակամությունը աջակցելու քննությանը և դիմելու դատարան. Աշոտյան
Այսօր Լուսավոր Հայաստան կուսակցության՝ Մասիսում տեղի ունեցած նախընտրական քարոզարշավի ժամանակ մասիսցի մի տղամարդ, դիմելով Էդմոն Մարուքյանին, ուշագրավ մի հայտարարություն արեց։ Նա, մասնավորապես, ասաց.
«Ես գնացել եմ իրա գողցած տետրերից բերել, բաժանել եմ դպրոցներին։ Ինքը չի ամաչում, ուրիշ բաներ ա խոսում։ Ես իրա գողցած ապրանքը տարել, բաժանել եմ, իմացել եմ, որ սա գողցած-թաքցրած ապրանքներ ա։ Բերել էր, գյուղերում վաճառում էր դպրոցի երեխեքի վրա։ Էտի կլիներ երևի սրանից 7 տարի առաջ։ Ասում եմ՝ էս ինչ տետրեր են։ Ասումա՝ Աշոտյանինն ա, տարեք դպրոցներում բաժանեք։ Ես մեքենա ունեմ, ինձ երեխես խնդրել էր, էրեխուս էլ էր սարքել գող։ Աշոտյանը ելույթ ունենալու իրավունք չունի»,- ասաց մասիսցի տղամարդը։
Նշենք, որ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքի իր էջում արձագանքել է նշված միջադեպին՝ գրելով.
«Ես պահանջում եմ Հայաստանի Հանրապետության ոստիկանությունից, որպեսզի այս տեսանյութի մեջ գտնվող անձի հայտարարությունը ընդունեն որպես հանցագործության մասին հաղորդում և ձեռնարկեն օրենքով սահմանված բոլոր միջոցառումները ՝ հայտնաբերելու նրան և սահմանված կարգով պատասխանատվության ենթարկելու:
Միևնույն ժամանակ, հայտնում եմ իմ պատրաստակամությունը աջակցելու քննությանը և դիմելու դատարան՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով՝ զրպարտության միջոցով իմ պատվին, արժանապատվությանը, բարի համբավին պատճառած վնասը փոխհատուցելու համար:
Ամեն մեկը պիտի պատասխանատու լինի իր արածի և ասածի համար:
Ակնկալում եմ նաև «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավարության, ինչպես նաև 1in.am կայքի գլխավոր խմբագիր և սեփականատեր Արման Բաբաջանյանի աջակցությունը՝ հայտնաբերելու այս անձին, նաև գործը ամբողջությամբ և անաչառ լուսաբանելու հարցում»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան