Տեսախցիկներ այն վայրերում, որտեղ հարցաքննություններ են
«Մարդու իրավունքները պետք է հնարավոր լինի պաշտպանել առավել բարենորոգված օրենսդրության հիման վրա»,- այսօր կայացած Խոշտանգումների կանխարգելման ոլորտում ՄԻՊ-ի 10-ամյա գործունեությանը նվիրված միջազգային համաժողովի ժամանակ ասաց Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին։
«Մենք, իհարկե, շարունակելու ենք նաև մարդու իրավունքների պաշտպանության համար հատկացվող բյուջեով ծրագրերը։ Հայաստանի կառավարությունն իր համաձայնությունն է տվել համապատասխան ծրագրերով նախանշված հանձնարարություններին, այն է՝ տեսախցիկներ տեղադրել այն վայրերում, որտեղ մարդիկ հարցաքննվում են և էլ ավելի խորացնելու համապատասխան աշխատանքները, որոնք ուղղված են մարդու իրավունքների բարելավմանը»,- ասաց նա։
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը նշեց, որ Հայաստանում մարդու իրավունքներն մշտապես իրենց ուշադրության կենտրոնում են և համապատասխան օղակների հետ առկա է բավական արդյունավետ համագործակցություն՝ հատկապես սահմանային անցակետերում քաղաքացիների իրավունքների պաշտպանության համատեքստում։
Համաժողովին ներկա ՀՀ մարդու իրավունքների երկրորդ պաշտպան, այժմ ՄԻԵԴ-ում Հայաստանը ներկայացնող դատավոր Արմեն Հարությունյանն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ այդ դատարան Հայաստանից ստացվող հայցերի մեկ հինգերորդը վերաբերում է խոշտանգումներին, մարդու իրավունքների ոտնահարմանը։
Հարակից հրապարակումներ`
- ՄԻՊ-ը ստեղծել է աշխատանքային խումբ ԱԺ արտահերթը դիտարկելու նպատակով
- ՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված այցելել են Կենտրոնական կլինիկական զինհոսպիտալ
- Մարդու իրավունքների պաշտպանի կողմից իրականացվում է երկրում տեղի ունեցող հավաքների դիտարկում
- Անկախ քաղաքական հայացքների փոփոխությունից մարդու իրավունքները պետք է պաշտպանված լինեն. Դունյա Միյատովիչ
- ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Միյատովիչը կայցելի Հայաստան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան