Զինծառայողներին տրված է լիովին ազատ ընտրելու հնարավորություն. Արծրուն Հովհաննիսյան
«ԶՈւ-երի զինծառայողներին, այդ թվում նաև ժամկետային զինծառայողներին տրված է լիովին ազատ ընտրելու հնարավորություն»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով դեկտեմբերի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ զինծառայողների ընտրության կարգին:
Հիշեցնենք, որ «168 ժամ» թերթի այսօր գրել էր, որ«Արցախում ծառայող զինվորները ծնողներին տեղեկացրել են, որ դեկտեմբերի 9-ին իրենց տեղափոխելու են Գորիս և Կապան՝ ընտրություններին մասնակցելու»։
«Հաշվի առնելով զորամասերի տեղակայման վայրերը, նրանք ընտրելու են մոտակա ընտրատեղամասերում:
Նման պնդումները ավելի քան վիրավորական են մեր ժամկետային զինծառայողների հասուն գիտակցության և ինքնուրույնության նկատմամբ, որոնք վերջին տարիներին մի քանի անգամ, տարբեր էքստրեմալ իրավիճակներում ապացուցել են իրենց քաղաքական հասունությունը և կայացած անհատականություններ լինելու հանգամանքը»,- գրել է Արծրուն Հովհաննիսյանը: