Արփինե Հովհաննիսյանը լոռեցիներին կոչ է անում իր փոխարեն քվեարկել Շարմազանովին
Լոռու մարզն ընգրկող թիվ 9 ընտրատարածքում ռեյտինգային կագով առաջադրված, ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը կոչ է անում ընտրողներին իր փոխարեն քվեարկել ԱԺ մյուս փոխնախագահ, ծնունդով լոռեվի Էդուարդ Շարմազանովի օգտին։
«Հարգելի հայրենակիցներ, ինչպես գիտեք դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին ռեյտինգային ընտրակարգով որպես ԱԺ պատգամավորի թեկնածու` առաջադրվել եմ թիվ 9 (Լոռու մարզ) ընտրատարածքում: Միևնույն ժամանակ, ՀՀԿ համամասնական ցուցակի 2-րդ համարն եմ:
Կլինեմ անկեղծ: Մենք անցկացնելու ենք առավելագույնս ակտիվ քարոզարշավ, և ես շատ կցանկայի այցելել Լոռու մարզի բոլոր բնակավայրերը, շփվել բոլորի հետ` ներկայացնելով մեր ծրագրերն ու առաջարկները։
Բայց ևայնպես, համամասնական ցուցակի 2-րդ համարի տրամաբանությունը թույլ չի տալիս կենտրոնանալ ռեյտինգային ընտրակարգի էությունից բխող քարոզարշավի վրա: Անշուշտ, հնարավորություններիս առավելագույնի չափով կանեմ ձեր առջև ներկայանելու և ձեզ ներկայացնելու մեր ծրագրերն ու առաջարկները, բայց խնդրում եմ ստեղծված իրավիճակին մոտենալ ըմբռնումով: Այսօր առաջին օրն է, որ ես հնարավորություն ունեմ մեկնել Լոռի։ Ու կրկին պետք է վերադառնամ Երևան
Կոչ եմ անում և խնդրում եմ Լոռու մարզի ընտրողներին քվեարկել ՀՀԿ համամասնական ցուցակի, իսկ ռեյտինգային ընտրակարգով` ոչ թե իմ, այլ Էդուարդ Շարմազանովի օգտին: Որպես ռեյտինգային ընտրակարգով առաջադրված պատգամավորի թեկնածու և իսկական լոռեցի` իմ գործընկեր Էդուարդ Շարմազանովը շատ ավելի լավ է տիրապետում մարզի խնդիրներին և դրանց լուծման մեխանիզմներին, քան որևէ այլ թեկնածու»,-գրել է նա ֆեյսբուքյան իր էջում։
Նշենք, որ ՀՀԿ-ն Լոռիում առաջադրել է վեց թեկնածու՝ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի, Սամվել Գաբրիելյանի, Արփինե Հովհաննիսյանի, Արմենուհի Հովակիմյանի, Արթուր Նալբանդյանի, Էդուարդ Շարմազանովի։
Հարակից հրապարակումներ`
- Շարմազանով. Մոռացե՞լ եք, ոնց էիք հերթ կանգնում Հանրապետականի դռների տակ
- Շարմազանով. Դուք վարչապե՞տ եք, թե՞ ասֆալտչիկ
- «Մտահոգ են, թե ինչու է մտահոգ Շարմազանովը պարում». ՀՀԿ մամուլի խոսնակ
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում