ՎՏԲ-Հայաստան Բանկը բացել է նոր «Տիգրան Մեծ» մասնաճյուղը երկաթգծի կայարանի շենքում
ՎՏԲ-Հայաստան Բանկը բացել է իր 69-րդ «Տիգրան Մեծ» մասնաճյուղը: Մասնաճյուղը՝ տեղակայված է Երևանի երկաթգծի կայարանի շենքում՝ Տիգրան Մեծ 86 հասցեում:
Հարմարավետ տեղանքի շնորհիվ Բանկի հաճախորդները, ինչպես նաև երկաթգծի կայարանի և «Սասունցի Դավիթ» մետրոյի կայարանի ուղևորները հնարավորություն կունենան օգտվել ՎՏԲ-Հայաստան Բանկի բոլոր առաջարկած ծառայություններից ու պրոդուկտներից.
• ավանդներիի և վարկերի ձեւակերպում
• հաշվեհամարների համալրում
• դրամական փոխանցումներ
• կոմունալ վճարումների իրականացում
• Բանկի աշխատակիցների խորհրդատվություններ և այլն:
Նոր ժամանակակից մասնաճյուղը համալրված է ինքնասպասարկման գոտիով, որտեղ տեղադրված են բանկոմատ եւ վճարային տերմինալ, ինչը թույլ է տալիս հաճախորդներին իրականացնել բանկային/քարտային հաշիվների, ավանդների, վարկերի մարման ու կոմունալ վճարումների եւ այլ ծառայությունների կանխիկացման եւ համալրման գործարքներ: Մասնաճյուղը աշխատելու է հատուկ ռեժիմով. երկուշաբթվանից ուրբաթ՝ 08:15-19:45 եւ շաբաթ օրերին ՝11:00-15:00.
Բացման օրը Բանկի հաճախորդներին սպասվում էր անակնկալ՝ նրանք ունեին հնարավորություն նույն պահին տեղում օգտվել Բանկի առաջարկից և ձևակերպել վարկ «Ամանորյա» 9% տոկոսադրույքով 3 ամսվա սպասարկմամբ: Բացի այդ նորաբաց մասնաճյուղի առաջին հաճախորդները ստացան MasterCard Gold տարեկան սպասարկումով քարտեր անվճար առաջին տարվա համար:
«Տիգրան Մեծ» մասնաճյուղի բացումը տեղի է ունեցել տոնական մթնոլորտում: ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Իվան Տելեգինը ՀՀ-ում ՌԴ դեսպան՝ Սերգեյ Կոպիրկինը, «ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրեն՝ Սերգեյ Վալկոն հյուրերի և հաճախորդների ներկայությամբ կտրել են նոր մասնաճյուղի բացման ժապավենը:
ՀՀ-ում ՌԴ դեսպան՝ Սերգեյ Կոպիրկինը նշել է. «Շնորհավորում ենք ՎՏԲ-Հայաստան Բանկին ընդլայնման և «Տիգրան Մեծ» մասնաճյուղի բացման առիթով: Այս մասնաճյուղը աչքի է ընկնում այն փաստով, որ գտնվում է Երևանի երկաթուղային կայարանում՝ Հայաստանի պատմամշակության վայրերից մեկում: Այն նաեւ նշանակալի է քանի որ ՎՏԲ-Հայաստան Բանկը ունեցել է արդյունավետ համագործակցություն մեկ այլ ռուսական ընկերության` ՀԿԵ-ի հետ»։
ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն - տնօրինության նախագահ Իվան Տելեգին էլ իր հերթին ասել է. «Այսօր, մեր մասնաճյուղային ցանցը համալրվել է ևս մեկ` «Տիգրան Մեծ» մասնաճյուղով: Հրավիրում ենք բոլորին Բանկի նոր հարմարավետ մասնաճյուղ՝ օգտվելու ժամանակակից եւ տեխնոլոգիական ծառայություններից եւ պրոդուկտներից: Մեր կարծիքով, այսքան բազմամարդ վայրում գտնվող մասնաճյուղը հայտնի կդառնա ինչպես ընթացիկ, այնպես էլ նոր հաճախորդների շրջանում: Ցանկանում եմ հատուկ շնորհակալություն հայտնել «Տիգրան Մեծ» մասնաճյուղի բացմանը աջակցելու համար ՀԿԵ-ի կառավարությանը: Թույլ տվեք նկատել, որ մեր համագործակցությունը չի սահմանափակվել միայն մասնաճյուղի բացմամբ. իրականացվել է նաեւ նոր Երևան-Գյումրի-Երևան երկաթուղղով էլեկտրական գնացքի բրենդինգավորում ՎՏԲ չափանիշներին»:
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոն ասել է. «Քաղաքացիներին մատուցվող ծառայությունների շրջանակի ընդլայնումը, այդ թվում, մեր գործընկերների մասնակցությամբ, Հարավային Կովկասի երկաթուղու առաջնահերթություններից մեկն է: Ուրախությամբ ողջունում եմ ՎՏԲ-Հայաստան Բանկի նախաձեռնությունը մասնաճյուղ բացելու երկրի գլխավոր երկաթուղային կայարանի տարածքում: Համոզված եմ, որ այս ծրագրի իրականացումն օգնում է բավարարել Բանկի հաճախորդների պահանջարկը և բարձրացնել երկաթուղային ծառայություններից օգտվելու հարմարավետությունը Հայաստանի քաղաքացիների և հյուրերի համար»:
Հարակից հրապարակումներ`
- ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրենը մասնակցել է բանկերի ղեկավարների հետ ընթրիքի
- ՎՏԲ-Հայաստան Բանկը և «ՌԵՍՈ»-ն առաջարկում են իրենց հաճախորդներին «Ապահով հանգիստ» ապահովագրական փաթեթը
- ՎՏԲ-Հայաստան Բանկը «Սիլ Ինշուրանս»-ի հետ գործարկում է հիփոթեքային արկավորման կանխավճարի ապահովագրություն
- ՎՏԲ-Հայաստան Բանկը ճանաչվել է Thomson Reuters 2018 թ.-ի լավագույն գործընկեր
- Ամփոփվել են ՎՏԲ-Հայաստան Բանկի #երբշահումես մարքեթինգային արշավի արդյունքները
- ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է հիփոթեքային վարկավորման լավագույն պայմանները
- ՎՏԲ-Հայաստան Բանկը և Գազպրոմ Արմենիա-ն վերսկսում են համագործակցությունը
- ՎՏԲ-Հայաստան բանկի գլխավոր տնօրեն. Առավել հաճախ մեր հաճախորդները նախընտրում են խնայողություններ կատարել ՀՀ դրամով
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին