Ժամանակն է, որ յուրաքանչյուրը պատասխան տա իր արածի և ասածի համար. Արմեն Աշոտյան
ՀՀԿ պատգամավորության թեկնածու Արմեն Աշոտյանը ֆեյսբուքի էջում քիչ առաջ գրառում է կատարել, որով ցանկություն է հայտնել տեղեկանալ՝ ինչ ընթացք է ստացել երեկ իր կողմից բարձրաձայնված հայտնի հրապարակումը, որում մասիսցի մի տղամարդ, ԼՀԿ պատգամավորության թենածու Էդմոն Մարուքյանի հետ զրուցելիս, իրեն մեղադրում է գողության մեջ։
Գրառման մեջ Աշոտյանը, մասնավորապես, դիմում է Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանին՝ գրելով.
«Հարգելի պարոն Ահարոնյան,
Ցանկանում եմ տեղեկանալ, թե ինչ ընթացք է ստացել երեկ իմ կողմից բարձրաձայնված այս հրապարակման ուսումնասիրությունը:
Կրկնեմ, որ հետամուտ եմ լինելու տեսանյութում արտահայտված գործի լիարժեք հետաքննությանը:
Ժամանակն է, որ յուրաքանչյուրը պատասխան տա իր արածի և ասածի համար»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան