Քաղտեխնոլոգ. Պիտի լիներ մտքերի պայքար
Այսօր նախընտրական քարոզարշավի չորրորդ օրն է, և քաղաքական ուժերից յուրաքանչյուրը ձգտում է խիստ սահամնափակ ժամանակահատվածը հնարավորինս արդյունավետ ծառայեցնել իր շահերին։
Թե ինչպիսի ընտրապայքար է ծավալվում արտահերթ ընտրություններին մասնակից կուսակցության ու դաշինքների միջև, և նրանցից որոնք են այս օրերին հայտնվել ամենաշահեկան դիրքերում, Panorama.am-ի թղթակիցը թեմայի շուրջ խոսեց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի հետ։
«Եթե բնութագրելու լինենք, կարող ենք ասել, որ սա միջակ քարոզարշավ է, և առանձին բացառությունները մի կողմ դրած՝ իր էությամբ նախորդ քարոզարշավներից ոչնչով չի տարբերվում։ Սա անտրամաբանական է, որովհետև ԱԺ-ում հայտնված ուժերի հարաբերակցությունը նախկինում քարոզարշավը չէր որոշում, այլ հիմնականում ընտրակաշառքն ու վարչական լծակները։ Նախկինում խորհրդարանը ձևավորվում էր ընտրակաշառքով։
Այժմ ընտրակաշառք չկա, և բնականաբար պետք է լիներ մտքերի պայքար, բայց քաղաքական ուժերն այնպիսի քարոզարշավ են անցկացնում, ասես մինչապրիլյան Հայստանում են։ Սա ցույց է տալիս, որ քաղաքական ուժերի համար ոչ մի նշանակություն չուներ՝ Ընտրական օրենասգիրքը վարկանիշայի՞ն էր, թե համամասնական»,- ասաց Արմեն Բադալյանը։
Անդրադառնալով վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի՝ քարոզարշավի ընթացքում ագրեսիվ հռետորաբանությանը՝ քաղտեխնոլոգն ընգծեց՝ եթե քարոզարշավի ընթացքում հարուստ բովանդակությամբ նախընտրական կամպանիա լիներ, ոչ ոք այդ ագրեսիան չէր էլ նկատի, քանի որ տեսնելու արժանի ավելի հետաքրքիր բաներ կտեսներ։
«Այս պահի դրությամբ, բնական է, ամենաշահեկան վիճակում «Իմ քայլը» դաշինքն է, քանի որ նրա առաջնորդն ունի բավական բարձր վարկանիշ, ինչի հաշին էլ քաղաքական այդ ուժը կհայտնվի խորհրդարանում։ Բայց հանեք նրա առաջնորդին, և այդ քաղաքական ուժը խորհրդարանում չի հայտնվի։ Կան ևս երեք ուժեր՝ ԲՀԿ-ն, ԼՀԿ-ն և «Սասնա ծռերը», որոք հնարավորությունների մաքսիմալ օգտագործման դեպքում կարող են հայտնվել խորհրդարանում։ Այդ երեք ուժերից մեծ ներուժ ունի հատկապես ԼՀԿ-ն։ Ինչ վերաբերում է՝ ՀՀԿ-ին, ապա այդ կուակցությունն ինչ առավելագույն ուժ ունի, օգտագործում է, ավել բան անել չի կարող»,- ասաց քաղաքագետը՝ նշեով, որ ԲՀԿ-ն ևս իր ներուժն ամբողջ թափով գործի չի դնում։
Հարակից հրապարակումներ`
- Իշխանությունը բավական ագրեսիվ քարոզարշավ է տանում. Վիգեն Հակոբյան
- «168 Ժամ». Հնարավոր չէ ողջ քարոզարշավը կառուցել դիմակայության վրա
- Ես կանխատեսել էի, որ պետք է լինի կոպիտ, սև PR-ով քարոզարշավ. Լարիսա Ալավերդյան
- Քրիստոնեա-ժողովրդական կուսակցությունը քարոզարշավը սկսեց Սուրբ Հռիփսիմե եկեղեցու բակից
- ՕԵԿ առաջնորդը չի ցանկանում քննադատությամբ սկսել քարոզարշավը
- Քարոզարշավի ընթացքում արձակուրդ վերցրած պաշտոնյաները
- Ո՞ր քաղաքական ուժն ինչպես է սկսում նախընտրական քարոզարշավը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին