Դատարանը քննում է Մայրապետյանի կալանքը երկարաձգելու վերաբերյալ միջնորդությունը
Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը քննում է գործարար Սամվել Մայրապետյանի խափանման միջոց կալանքը երկարացնելու քննիչի միջնորդությունը։
Բացի այդ, քննվում է նաև Սամվել Մայրապետյանի պաշտպանների՝ գրավի կիրառումը թույլատրելի ճանաչելու վերաբերյալ միջնորդությունը։
Դատարանի շենքի դիմաց բազմաթիվ մարդիկ են հավաքված։
Գլխավոր դատախազությունն ավելի վաղ մերժել էր Սամվել Մայրապետյանի նկատմամբ կիրառված փախանման միջոց կալանավորումն անձնական երաշխավորությամբ փոփոխելու վերաբերյալ միջնորդությունը, որում որպես խափանման միջոցի փոփոխության հիմնական պատճառ ներկայացված է Սամվել Մայրապետյանի առողջական վատ վիճակի մասին տեղեկություն:
Հատուկ քննչական ծառայությունը գործարար Սամվել Մայրապետյանին մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 38-311 հոդվածի հատկանիշներով՝ (կաշառք ստանալուն օժանդակելը)։
Հարակից հրապարակումներ`
- Փաստաբաններ. Արհեստական խոչընդոտներ Սամվել Մայրապետյանի առողջական վիճակը օբյեկտիվ գնահատելու ճանապարհին
- Մայրապետյանի փաստաբանական խումբը պատրաստվում է դիմել ՄԻԵԴ
- ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ից հետաքրքրվել են Սամվել Մայրապետյանի խնդրով
- Մայրապետյանի փաստաբանը նոր միջնորդություն է ներկայացրել գլխավոր դատախազին
- Դատախազություն. Մայրապետյանին առաջադրված մեղադրանքն առնչություն չունի հեռուստաընկերության գործունեության հետ
- Սամվել Մայրապետյանին վերաբերվող քրգործում խոսքը 2008 թվականի մասին է. Սասուն Խաչատրյան
- Սամվել Մայրապետյանի կալանավորման որոշումը բողոքարկվելու է
- Սամվել Մայրապետյանին մեղադրանք է առաջադրվել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան