«Ժամանակ». «Իմ քայլը» դաշինքի ներսում հակասությունները շարունակում են սրվել
«Ժամանակ» թերթը գրում է. ««Իմ քայլը» դաշինքի ներսում հակասությունները շարունակում են սրվել: Արմավիրի քաղաքապետ Դավիթ Խուդաթյանը պաշտպանում է պատգամավորի թեկնածու Սիրաք Սարգսյանին, և քանի որ ինքն է կուսակցության տարածքային կառույցի ղեկավարը, կուսակցության գրասենյակի վրա փակցված են միայն Սարգսյանի քարոզչական պաստառները, ինչը հարուցում է «Իմ քայլը» դաշինքի կողմից առաջադրված մյուս թեկնածուների դժգոհությունը:
Մարզպետ Համբարձում Մաթևոսյանն էլ պաշտպանում է Նարեկ Մկրտչյանին: Իսկ փոխմարզպետ Կարեն Գրիգորյանն աշխատում է իր համար:
ՔՊ վերնախավի ներկայացուցիչներն էլ տարածքներում իրենց թեկնածուները ունեն, սակայն նրանց աջակցելու հարցում ավելի զգուշավոր են»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում