«168 Ժամ». Արցախում ծառայող զինվորները կընտրե՞ն «Իմ քայլը» դաշինքին
«168 ժամ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ Արցախում իրենց ծառայությունն իրականացնող զինծառայողները զանգահարում են ծնողներին՝ տեղեկացնելով, որ դեկտեմբերի 9-ին ընտրություններին մասնակցելու նպատակով իրենց տեղափոխելու են Գորիս և Կապան, որտեղ կարող են հանդիպել նաև իրենց ծնողների և հարազատների հետ:
Զինվորները ծնողներին ասել են, որ դա կազմակերպում է Նիկոլ Փաշինյանը՝ պայմանով, որ զինվորները կընտրեն «Իմ քայլը» դաշինքին: Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ սա համատարած բնույթ է կրում»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում