Դեսպան. Լիբանանցի երիտասարդներն ավելի ու ավելի հաճախ են գալիս Երևան
Հայ-լիբանանյան բարեկամական հարաբերությունների մեջ իր ուրույն տեղն ունի երկու քույր քաղաքների՝ Երևանի ու Բեյրութի համագործակցությունը: Նման կարծիք են հայտնել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ու Հայաստանում Լիբանանի արտակարգ և լիազոր դեսպան Մայա Դաղերը։
Քաղաքապետարանի փոխանցմամբ, նրանք հույս են հայտնել, որ այն կշարունակի խորանալ ու զարգանալ կոնկրետ ուղղություններով:
Դեսպանը նշել է, որ լիբանանցի երիտասարդներն ավելի ու ավելի հաճախ են գալիս Երևան՝ ներդրումներ անելով քաղաքի տնտեսության մեջ:
Քաղաքապետը հավաստիացրել է, որ քաղաքում ստեղծված իրավիճակը լավագույնս նպաստելու է, որպեսզի օտարերկրյա, մասնավորապես լիբանանցի ներդրողները և գործարարներն աշխատեն հարմարավետ պայմաններում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան