Նախագահը Բեռլինում ներկա է եղել Արամ Խաչատրյանի 115-ամյակին նվիրված համերգին
Պաշտոնական այցով Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում գտնվող նախագահ Արմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանը երեկ երեկոյան հանրահայտ Կոնցերտհաուս Բեռլին (Konzerthaus Berlin) համերգասրահում ներկա են գտնվել հայ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի 115-ամյակին նվիրված Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգին՝ համաշխարհային ճանաչում ունեցող հայազգի ջութակահար Սերգեյ Խաչատրյանի մասնակցությամբ:
ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ համերգը ղեկավարել է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը։
Հարակից հրապարակումներ`
- Արմեն Սարգսյանը հանդիպել է կանցլեր Անգելա Մերկելի հետ
- «Ֆրաունհոֆեր»-ը լավ գործընկեր կարող է լինել Հայաստանի համար․ նախագահ Սարգսյան
- Հայաստանը միակ երկիրն է, որը խորը հարաբերություններ ունի թե՛ Արևելքի, թե՛ Արևմուտքի հետ. ՀՀ նախագահ
- Այստեղ եմ հայ ժողովրդի անունից երախտագիտության խոսք ասելու․ Արմեն Սարգսյան
- Նախագահ Սարգսյանը Բեռլինում մասնակցել է համաշխարհային անվտանգության հարցերով քննարկմանը
- Գերմանիայում անցկացված ցուցահանդես-տոնավաճառում այցելուները մեծ հետաքրքրություն են ցուցաբերել Հայաստանի խաչքարագործության հանդեպ
- Արմեն Սարգսյանը պաշտոնական այցով կմեկնի Գերմանիայի Դաշնային Հանրապետություն