Արտակ Բեգլարյանը բարձր է գնահատել Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնի գործունեությունը
Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանն այսօր այցելել է Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոն: ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից հայտնում են, որ պաշտպանը ծանոթացել է 20-ամյա կենտրոնի պայմաններին, որոնք միտված են տարբեր ֆիզիկական ու մտավոր խնդիրներ ունեցող անձանց վերականգնմանն ու զարգացմանը:
Ա. Բեգլարյանը բարձր է գնահատել կենտրոնի դերակատարությունը արցախցիների առողջության վերականգնման գործում՝ կարևորելով, որ այն անվճար հիմունքներով սպասարկում է բոլոր տարիքի անձանց, ինչպես նաև նշանակալի աշխատանք է կատարում հասարակության մեջ հաշմանդամների ինտեգրման ուղղությամբ:
Պաշտպանը ծանոթացել է նաև կենտրոնին կից գործող՝ Մանկական ցերեկային առողջության կենտրոնի և պետական ու բարեգործական համատեղ միջոցներով երկու տարի առաջ հիմնված աուտիզմի ցերեկային խնամքի ու բուժման կենտրոնի պայմաններին՝ ընդգծելով ընտրված ձևաչափի ու մեթոդաբանության դրական ազդեցությունը հաշմանդամ երեխաների իրավունքների պաշտպանության հարցում: Ա. Բեգլարյանը և կենտրոնի հիմնադիր տնօրեն Վարդան Թադևոսյանը մտքեր են փոխանակել հետագա համագործակցության շուրջ՝ երկուստեք պատրաստակամություն հայտնելով խորացնել երկու կառույցների միջև առկա փոխգործակցությունը հաշմանդամների իրավունքների պատշաճ պաշտպանության նպատակով:
Հարակից հրապարակումներ`
- Արցախցիների իրավունքների պաշտպանությունն ավելի շատ է կապված քաղաքական հարցերի հետ. Արտակ Բեգլարյան
- Արտակ Բեգլարյանը՝ Արցախի մարդու իրավունքների պաշտպան
- Բարոնուհի Քերոլայն Քոքսը Արցախում է
- Քերոլայն Քոքսը 86-րդ անգամն է Արցախ այցելում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան