Համբուրգում տղամարդը մայրամուտը շփոթել է հրդեհի հետ
Համբուրգի Լանգենհորն շրջանում տղամարդը հրշեջ ծառայություն է զանգել, մայրամուտի կարմիր ամպերը շփոթելով հրդեհի հետ։
Արտակարգ իրավիճակների կենտրոնի աշխատակիցներն անմիջապես ժամանել են դեպքի վայր, որտեղ էլ պարզվել է, որ հրդեհ չկա, այլ այն ընդամենը կրակոտ մայրամուտ է։
Հրշեջ բրիգատի մամուլի քարտուղարն ասել է, որ ավելի լավ է լինել ապահով, քան զղջալ։
Նաև ավելացրել, որ խնդիր չկա արտակարգ իրավիճակների ծառայությանը դիմելու համար, եթե քաղաքացին կարծում է, որ վտանգ կա։
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան