Վաշաձեն չի ճանաչում Վրաստանի նախագահի ընտրությունների արդյունքները
Վրաստանում ընդդիմադիր թեկնածու Գրիգոլ Վաշաձեն հայտարարել է, որ չի ճանաչում նախագահական ընտրությունների արդյունքները։
«Մենք չենք ընդունում այս ընտրություններն ու դրանց արդյունքները։ Մենք չունենք նախագահ»,- Ռիա նովոստիի հաղորդմամբ հայտարարել է Վաշաձեն կողմնակիցների հետ հանդիպմանը։
Նա անցկացված ընտրություններն անվանել է «քրեական ֆարս»։
Հիշեցնենք, որ նախօրեին Վրաստանում տեղի է ունեցել նախագահական ընտրությունների երկրորդ փուլը։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով, անկախ թեկնածու Սալոմե
Զուրաբիշվիլին հավաքել է 59,52 տոկոս ձայն, ընդդիմադիր Գրիգոլ Վաշաձեն՝ 40,48 տոկոս։
Հարակից հրապարակումներ`
- Սալոմե Զուրաբիշվիլին ուզում է Վրաստանի «սովորական նախագահ» լինել
- Վրաստանի նախագահի ընտրություններում հաղթեց կին թեկնածուն
- Վրաստանում այսօր նախագահական ընտրությունների երկրորդ փուլն է