Sony Pictures -ը պատրաստվում է փոխել Սարդ-մարդու սեռը
Sony Pictures ընկերությունն աշխատում է մի ֆիլմի վրա, որտեղ Սարդը-մարդը դառնալու է կին։ 5-tv.ru-ն գրում է, որ Deadline պորտալի տեղեկատվության համաձայն, ֆիլմի սցենարիստն է լինելու Բեք Սմիթը, իսկ գլխավոր պրոդյուսերը, հնարավոր է, լինի Էմի Պասկալը։
Բացի այդ, նշվում է նաև ֆիլմի ստեղծման մեջ Ավի Արադի, Քրիսթոֆեր Միլերի և Քրիստինա Շտեյնբերգի մասնակցության մասին։
iz.ru-ն գրում է, որ ֆիլմը պատմելու է Գվեն Սթեյսի արկածների մասին, նա հենց կլինի Գվեն-սարդը։ Այդ կերպարը նաև հայտնվում է «Սարդ-մարդ. Տիեզերքի միջով» անիմացիոն ֆիլմում, որի թողարկումը նախատեսված է 2018 թ. դեկտեմբերի 27-ին։