Իշխանությունը բավական ագրեսիվ քարոզարշավ է տանում. Վիգեն Հակոբյան
«Ինչպես և կանխատեսվում էր, այս նախընտրական քարոզարշավին մեծ տեղ է տրվում ցանցային տեխնոլոգիաներին։ Քաղաքական ուժերի գերակշիռ մասը սկսել է աշխատել ցանցերում՝ ինչպես սև, այնպես էլ սպիտակ PR-ի դաշտում։ Եթե այսպես շարունակվի, հնարավոր է, ընտրարշավի երկորրդ հատվածում ականատես լինենք ավելի կոշտ դեպքերի, կարող են գործի դրվել ֆեյք էջեր»,- այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյան։
«Քարոզարշավի առաջին չորս օրվա մարտավարական հիմանական գործիքը թերևս այն է, որ իշխանությունը և ՀՀԿ-ն ընտրել են սև-սպիտակի մարտավարությունը։ Մեկի համար դա շատ հարմար թիրախ է՝ պահելու էյֆորիայի մակարդակը, մյուսի համար՝ հատուկ դիրքավորում, որով փորձ է արվում Նիկոլ Փաշինյանի թիմից դժգոհ ընտրազանգվածին գրավել դեպի իրեն։ Ամեն դեպքում, իշխանությունն այս քարոզարշավի համար ընտրեց սևի և սպիտակի մարտավարությունը, ոչ թե բարիկադները քանդելու ավելի մեղմ տարբերակը»,- ասաց նա։
Վիգեն Հակոբյանի խոսքով, ընտրական կամպանիան հիմնականում ընթանում է բառապաշարային պայքարի մեջ։ Մնացած ուժերն այս ֆոնին փորձում են դիրքավորվել՝ գտնելու իրենց ընտրողին, որը չի ընտրելու ոչ նախկին, ոչ ներկա իշխանություններին։
Անդրադառնալով ընտրություններին մասնակից ուժերի լոգոներին,տեսահոլովակներին և կարգախոսներին՝ Վիգեն Հակոբյանը նշեց, որ օրինակ «Մենք» դաշինքի լոգոն ուղղակիորեն ասոցացվում է արևմտյան կողմնորոշման հետ՝ հաշվի առնելով դրանում աստղերի առկայությունը։
«ՕԵԿ-ի մոտեցումը ևս լավն էր։ Կարծում եմ՝ մաֆիայի մոտիվներով տեսահոլովակը բավական հաջողված հետաքրքիր մոտեցում էր, սակայն չեմ կարծում, որ մաֆիան լայն զանգվածների համար է, ավելի շատ՝ էլիտար մասսայի։ ՀՀԿ-ի սև-սպիտակ գամման ռիսկային է, այն թիրախավորված է փոքր ընտրազանգվածի վրա։ Ամեն դեպքում նրանք տարբերվում են։ ՀՀԿ-ն հենց սկզբից ասել է, որ սև է, իր դիրքավորել է սև, ծայրահեղ ընդդիմադիր դաշտում»,- ասաց բանախոսը։
Ինչ վերաբերում է կարգախոսներին՝ Հակոբյանը շեշտեց, որ բոլորը ցանկանում են տարբերվել, թեկուզ կարգախոսների թրոլինգի գնով։ Այս առումով իշխանության կարգախոսը, քաղաքագետի համոզմամբ, հիշվող չէ, դրանք բավական պարզունակ ֆրազաներ են, և ոչ ոք չի կարող հիշել ստորակետերով իրարից անջատված երեք մտքերը։
«Իշխանությունը բավական ագրեսիվ քարոզարշավ է տանում, ինչը պայմանավորված է էյֆորիան պահպանելու հանգամանքով։ ԲՀԿ-ն անհամեմատ ավելի համեստ է, քանի որ համեստ են նաև նրանց նպատակները։ Գագիկ Ծառուկյանի մեսիջն է՝ կընտրեք մեզ, կանենք մեծ ծավալի աշխատանք։ Նոր իմպուլսներ չկան։ Ամեն դեպքում, այս ուժը կկարողանա լավ արդյունքներ ցույց տալ, այնքան , որ բավարարի երկրորդ ուժը լինելու համար։ Մնացած քաղաքական ուժերը ակադեմիական ձևի մեջ են, գնում են շրջաններ, լայվ մտնում»,- ասաց նա։
Վիգեն Հակոբյանը թարմ որակեց «Քաղաքական որոշում»-ի քարոզարշավը, օրինակ այն, որ քաղաքական այդ ուժի ներկայացուցիչները հրվրում են խարույկի շուրջ քննարկումների։
Վերջում բանախոսն անդրադարձավ նաև ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ արցախցի բարձրաստիճան շատ պաշտոնյաների զավակներ չեն ծառայել բանակում։ Նա նշեց, որ Արցախում բավական ցավագին են ընդունում նման հայտարարությունները, և գոնե իրեն հայտնի չէ մի պաշտոնյա, ում որդին Զինված ուժերում չի ծառայել։
Հարակից հրապարակումներ`
- Մենք ԱԺ-ում երկրորդ ուժը լինելու հանձնառությունն ու խիզախությունն ունենք. Բաբաջանյան
- «168 Ժամ». Հնարավոր չէ ողջ քարոզարշավը կառուցել դիմակայության վրա
- ՀՀԿ-ն կարող է լինել բոքսի տանձիկ իշխանության համար. Էդմոն Մարուքյան
- Ես կանխատեսել էի, որ պետք է լինի կոպիտ, սև PR-ով քարոզարշավ. Լարիսա Ալավերդյան
- Քրիստոնեա-ժողովրդական կուսակցությունը քարոզարշավը սկսեց Սուրբ Հռիփսիմե եկեղեցու բակից
- ՕԵԿ առաջնորդը չի ցանկանում քննադատությամբ սկսել քարոզարշավը
- Ո՞ր քաղաքական ուժն ինչպես է սկսում նախընտրական քարոզարշավը
- Մենք ունենալու ենք լավագույն ծրագրերից մեկը. ԲՀԿ պատգամավոր
- «Լուսավոր Հայաստանը» միայնակ կմասնակցի ընտրություններին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան