Կոկորդիլոսի անկման փաստով հետաքննություն է կատարվում
Երևանի կենդանաբանական այգու նեղոսյան կոկորդիլոսի սատկելու փաստով ոստիկանությունում իրականացվում է հետաքննություն։ Այս մասին Panorama.am-ին հայտնեցին ոստիկանությունից։
Նշանակված փորձաքննությունները դեռ չեն ավարտվել։ Կենդանաբանական այգուց ասացին՝ կենդանուն հերձել են երեկ չէ առաջին օրը։
Նոյեմբերի 26-ին հայտնի դարձավ, որ կենդանաբանական այգու նեղոսյան կոկորդիլոսին գտել են սատկած:
«Թե որն է կենդանու անկման պատճառը, կհայտնենք դիահերձումից և համապատասխան լաբորատոր փորձաքննություններից հետո»,-նշել էին այգուց։
Կոկորդիլոսը մոտ 25 տարեկան էր, երկարությունը հասնում էր 3 մետրի։ Նրան նախկինում խնամած մասնագետը Panorama.am-ի հետ զրույցում կարծիք էր հայտնել, որ կենդանին սատկել է անգրագետ մոտեցման հետևանքով։
Մինչ այդ, այգում այլ կենդանիներ էլ էին անկել, մասնավորապես զեբրի, որի մարմնում մկնդեղ էին հայտնաբերել։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան