Շարմազանով. Մոռացե՞լ եք, ոնց էիք հերթ կանգնում Հանրապետականի դռների տակ
ՀՀԿ կողմից պատգամավորության թեկնածու առաջադրված Էդուարդ Շարմազանովը դժգոհ է քարոզարշավի ընթացքից։
«Վարչակարգն ու դրա պարագլուխ Փաշինյանն ամեն ինչ անում են, որպեսզի դասական քաղաքական քարոզարշավ չկայանա, ուշադրությունը շեղում են ծրագրային դրույթներից, պրոբլեմներից, որևէ գաղափարական բանավեճ մերժվում է»,-ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց նա։
ԱԺ փոխնախագահի խոսքով, իրենք նպատակ չունեն մասնակցել հայհոյանքների մրցավազքի։
Ինչ վերաբերում է վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ Նիկոլ Փաշինյանի կողմից Վիգեն Սարգսյանի հետ բանավիճելու առաջարկը մերժելուն ու դրա համար բերված հիմնավորմանը, Շարմազանովը նկատեց. «Տրամաբանական կլիներ մի դեպքում, եթե Փաշինյանը խոսեր ծրագրերի մասին, ոչ թե առավոտից իրիկուն գոռգոռար մեր կողմնակիցների վրա»։
Նա այլ կուսակցությունների ներկայացուցիչ «Փաշինյանի վկաներ»-ին հիշեցրեց, որ իրենց գաղափարական պայքարը Փաշինյանի հետ է։
«Խորհուրդ կտամ ոտի տակ չընկնել։ Իմ պայքարը իրենց քաղաքական պապայի հետ է, իրենց կուռքի հետ է, այլ ոչ թե օրը վեց անգամ կարծիք փոխող, քաղաքական դամբուլիզմի որոշ ներկայացուցիչների հետ։ Այնպես որ չփորձեք ոտք մեկնել մեզ հետ ու գնահատականներ հնչեցնել Հանրապետականի հետ, մոռացե՞լ եք, ոնց էիք հերթ կանգնում Հանրապետականի դռների տակ։ Մեր հիշողությունը տեղն է»,-ասաց Շարմազանովը։
Հանրապետական գործիչը նաև հավելեց, ընտրվելու դեպքում լինելու է ժողովրդի դարդ ու ցավը ներկայացնող, օր ու արև չի տալու կառավարությանը։
Հիշեցնենք, որ ՀՀԿ-ի մասին խոսել էր «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը. «ՀՀԿ-ն կարող է Նիկոլ Փաշինյանի իշխանության համար լինել բոքսի տանձիկ խորհրդարանում: Հայաստանի քաղաքական համակարգի առողջացման համար մեզ խորհրդարանում բոքսի տանձիկ չէ պետք, այլ նոր քաղաքական ուժ, ընդդիմություն, որն ունի անցած մաքուր ճանապարհ»:
Հարակից հրապարակումներ`
- ՀՀԿ-ն կարող է լինել բոքսի տանձիկ իշխանության համար. Էդմոն Մարուքյան
- Վիգեն Սարգսյանը Նիկոլ Փաշինյանին բանավեճի է հրավիրում
- Շարմազանով. Դուք վարչապե՞տ եք, թե՞ ասֆալտչիկ
- «Այդպես մտածողները համտեսել են ասֆալտի համը». Փաշինյան (լրացված է)
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին