Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնն ունի նոր գեղարվեստական ղեկավար
Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավար է նշանակվել բեմադրիչ, ռեժիսոր Սուրեն Շահվերդյանը։
«Համաձայնեցնելով պետական լիազոր մարմնի հետ (ըստ «Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոն» ՊՈԱԿ-ի կանոնադրության 38-րդ կետի)՝ թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնում տնօրեն Վիգեն Չալդրանյանի թիվ 55 հրամանով նշանակվել է Սուրեն Շահվերդյանը»,- նշված է թատրոնի ֆեյսբուքյան էջում տեղադրված հայտարարության մեջ:
2016 թվականի դեկտեմբերին ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի հրամանով ռեժիսոր Վիգեն Չալդրանյանը նշանակվել է Համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավար։ 2017 թվականի դեկտեմբերին նա ընտրվել էր նաև «Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն։
Սուրեն Շահվերդյանը պայքարում էր նաև Կոնստանտին Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար նշանակվելու համար, բայց թատրոնի տնօրենի որոշմամբ գեղարվեստական ղեկավար էր նշանակվել Կարեն Ներսիսյանը։
Հարակից հրապարակումներ`
- Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոնն ունի նոր գեղարվեստական ղեկավար
- Երկու բեմադրիչ է պայքարելու Ստանիսլավսկու անվան թատրոնի գեղղեկավարի թափուր պաշտոնի համար
- Համազգային թատրոնի տնօրեն է նշանակվել Վիգեն Չալդրանյանը
- Հայկական ազգային կինոակադեմիան կնախագահի Վիգեն Չալդրանյանը
- Վիգեն Չալդրանյանը չգիտի՝ ինչու դադարեցվեցին «Վարդապետի լռությունը» ֆիլմի գովազդները
- Կինոն պետք է համբերի. Վիգեն Չալդրանյան