Պաշտոնական. Արթուր Միրանյանը վերադարձավ «Փյունիկ»
Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին հարձակվող Արթուր Միրանյանը վերադարձել է «Փյունիկ»: Այս մասին հայտնում է երևանյան թիմի մամուլի ծառայությունը: Ֆուտբոլիստի հետ կնքվել է 1,5 տարվա պայմանագիր: Միրանյանը «Փյունիկում» խաղացել է նաև 2017/18 թթ. աշնանային հատվածում:
Հիշեցնենք, որ Անդրեյ Տալալաևի սաները Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 18-րդ տուրից հետո վաստակել են 27 միավոր և զբաղեցնում են մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը` առաջատար «Ալաշկերտից» հետ մնալով 6 միավորով:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան