Լիդիանը հնարավորություն է ստացել իրականացնել ձմեռացման աշխատանքներ Ամուլսարում
«Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ ժամանակավոր մուտքի հնարավորություն է ստացել Ամուլսարի ոսկու հանքավայրի տարածք՝ տեխնոլոգիական և շարժական սարքավորումները ձմեռային շրջանին նախապատրաստելու և կոնսերվացնելու համար:
Ընկերության փոխանցմամբ՝ այս աշխատանքներն իրականացվում են սարքավորումներին հասցվող վնասը նվազեցնելու և ծրագրի տարածք մշտական մուտք ապահովելուց հետո շինարարական, հանքարդյունաբերական ու շահագործման աշխատանքների վերսկսման արդյունավետությունն ապահովելու համար:
«Ապօրինի շրջափակումների պատճառով Լիդիանը 2018թ. հունիսի վերջից մուտք չունի ծրագրի տարածք՝ աշխատանքներ իրականացնելու համար: Մինչ մենք շարունակում ենք աշխատանքը կառավարության բոլոր օղակների հետ՝ ստեղծված իրավիճակի համար մշտական լուծում գտնելու ուղղությամբ, մենք նաև գնահատում ենք ընկերության ֆինանսական, ռազմավարական եւ իրավական այլընտրանքները: Այս ընթացքում կարևոր է գույքը ձմեռային շրջանին նախապատրաստելը: Սա դրական քայլ է, մինչ մենք աշխատում ենք ծրագրի տարածք մշտական մուտք ապահովելու ուղղությամբ»,- ասել է Լիդիանի նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Ժոաո Կարրելոն:
Հարակից հրապարակումներ`
- Փրկենք Ամուլսարը․ Սերժ Թանկյանը ուղերձ է հղել
- Ամուլսարից օգտակար հանածոների առերևույթ ապօրինի արդյունահանման փաստի առթիվ քրգործ է հարուցվել
- «Լիդիան Արմենիա»-ին հանձնարարվել է ձեռնպահ մնալ ընդերքօգտագործման որևէ գործողություն կատարելուց
- Նամակ Օսիպյանին. Ամուլսարում իրավիճակը ենթադրում է ոստիկանության աչալուրջ վերահսկողություն
- «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը» դատի կտա «Լիդիան Արմենիա»-ին. «Առավոտ»
- ««Լիդիան Արմենիան» որևէ առնչություն չունի հարուցված քրեական գործի հետ»
- Ամուլսարն ու մեր իրական վախերը
- Դիրեկտոր, կառավարիչ, տեր «Լիդիան»-ում չեմ եղել, վերջակետ. Արմեն Սարգսյան
- «Լիդիան Արմենիա»-ն իր գույքը հափշտակողներին գտնելու համար դիմել է ոստիկանություն
- «Լիդիան»-ի աշխատակիցները բողոքի ակցիա են անցկացնում կառավարության շենքի դիմաց
- «Լիդիան Արմենիա». Մենք բաց ենք կառուցողական երկխոսության համար
- «Լիդիան Արմենիա». Բրոնոզյանի փորձագետներն այցելել են Ամուլսար
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան