Մագնուս Կարլսենը պահպանել է աշխարհի չեմպիոնի տիտղոսը
Լոնդոնում նախօրեին ավարտվել է շախմատի աշխարհի չեմպիոնի համար մրցախաղը: Նորվեգացի գրոսմայստեր 27-ամյա Մագնուս Կարլսենը չեմպիոնական մրցամարտի թայ-բրեյքում 3:0 հաշվով պարտության է մատնել ամերիկացի Ֆաբիանո Կարուանային և երրորդ անգամ պահպանել շախմատի աշխարհի չեմպիոնի տիտղոսը, որը նա կրում է 2013 թվականից:
Թայ-բրեյքը նշանակվել էր 12 դասական պարտիաներում ոչ ոքի խաղալուց հետո:
Մրցախաղի մրցանակային հիմնադրամն է 1 միլիոն եվրո է: Կարլսենը կստանա 550 հազար եվրո, Կարուանան՝ 450 հազար:
Առաջին անգամ նորվեգացի շախմատիստը տիտղոսը պահպանել է 2014 թվականին` հաղթելով Վիշվանատան Անանդին, երկրորդ անգամ 2016-ին՝ հաղթելով Սերգեյ Կարյակինին:
Հարակից հրապարակումներ`
- Այսօր հայտնի կդառնա շախմատի աշխարհի չեմպիոնի անունը
- Աշխարհի չեմպիոնը կորոշվի թայ-բրեյքում
- Ի՞նչ աղմուկ է խանգարել աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդներին
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան