Մանդարինի և նարնջի ներկրման նկատմամբ սահմանային խստացված վերահսկողություն կիրականացվի
«Ռոսսելխոզնադզոր»-ի կողմից Թուրքիայից ներկրվող 550 տոննա մանդարինը սահմանից հետ ուղարկելուց հետո Հայաստանում որոշել են սահմանին խստացված հսկողություն սահմանել։
«Արդեն հանձնարարվել է խստացնել նարնջի և մանդարինի ներկրման նկատմամբ սահմանային վերահսկողությունը։ Դա նշանակում է, որ յուրաքանչյուր խմբաքանակի ներմուծման դեպքում ստուգվելու է՝ արդյոք այդ միջատը կա՞, թե ո՞չ»,-Panorama.am-ին հայտնեց ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Անուշ Հարությունյանը։
Նա մանրամասնեց, կոշտուկներով, ախտահարված մանդարինը վտանգավոր չէ ոչ բույսերի, ոչ էլ մարդկանց առողջության համար։
«Սակայն եթե որևէ խմբաքանակի մեջ հայտնվի այդ միջատը, ապա դա շատ վտանագվոր կլինի բույսերի համար։ Եթե նման ճանճ պարունակող միրգն արտահանվել է Վրաստան, ապա հարևան երկրում էլ կարող այդ խնդիրը լինել, Վրաստանի նարինջն ու մանդարինն էլ կարող են ախտահարված լինել։ Այդ պատճառով մենք ուժեղացնում ենք հսկողւթյունը տվյալ կարանտին կենդանու նկատմամբ»,-ասաց ծառայության ներկայացուցիչը։
Հիշեցնենք, որ նոյեմբերի ընթացքում Հայաստան մանդարին ներմուծվել է միայն Վրաստանից՝ ընդհանուր 989.356 կգ, որից 147.563կգ-ի ծագման երկիրը եղել է Թուրքիան: Վերջին խմբաքանակը եղել է նոյեմբերի 27-ին 14.701կգ։
Հիշեցնենք, որ ռուսական կողմը որպես ի կասեցման պատճառ նշել էր Նովորոսիյսկի, Գելենջիկի և Տուապսեի նավահանգիստներ հասած մանդարինի խմբաքանակի մեջ միջերկրածովյան պտղային ճանճի հայտնաբերումը։ Ռուսական գերատեսչությունից մանրամասնել են, որ վնասատուն կարող է հարմարվել Ռուսաստանի հարավի կլիմային ու տարածվելով վնաս հասցնել տեղի այգիներին:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին