Միկ Շումախերը հանդես կգա «Ֆորմուլա-2»-ում
«Ֆորմուլա-1»-ի յոթակի չեմպիոն Միխայել Շումախերի որդին` 19-ամյա Միկ Շումախերը, հաջորդ մրցաշրջանում հանդես կգա «Ֆորմուլա-2»-ում: Երիտասարդ ավտոարշավորդը կշարունակի համագործակցել «Prema» թիմի հետ: Միկ Շումախերն այս մրցաշրջանում դարձել էր «Ֆորմուլա-3»-ի հաղթող:
«Սա տրամաբանական քայլ է իմ կյանքում, որը կօգնի զարգանալ և փորձառու դառնալ: Ուրախ եմ, որ հանդես եմ գալիս «Prema»-ի կազմում, վստահ եմ այս թիմի հարցում: Նրանք ապացուցել են իրենց կարողությունը` մեծացնելով այնպիսի մարզիկների, ինչպիսիք են Գասլին, Ջովինացցին և Լեկլերը»,- ասել է Շումախեր-կրտսեր
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան