Ավելի շատ կարոտել եմ Դոնեցկը. Մխիթարյան
Լոնդոնի «Արսենալը» ժամանել է Կիև. Եվրոպայի լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի շրջանակներում կհանդիպի Պոլտավայի «Վորսկլայի»-ն: Тribuna.com-ը գրում է, որ նախախաղային ասուլիսին մասնակցել է նաև Հայաստանի հավաքականի և «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը պատասխանել է հարցին՝ թե «ավելի շատ կարոտել եք Կիևին թե Պոլտավային, որտե՞ղ եք ավելի շատ ուզում խաղալ»:
«Քանի որ ես խաղացել եմ Դոնեցկի «Մետալուրգում» և «Շախտյորում», ավելի շատ կարոտել եմ Դոնեցկը: Մենք պատրաստ էինք խաղալ Պոլտավայում, հիմա էլ պատրաստ ենք խաղալ Կիևում: Մեզ համար տարբերություն չկա: Կարող էինք մեկնել նաև Պոլտավա: Բայց որոշումն ընդունված է: Ափսոս, իհարկե, Պոլտավան, քանի որ վստահ եմ, որ քաղաքը սպասում էր այս խաղին»,- ասել է Մխիթարյանը։
Ուկրաինայի արևելյան շրջաններում հայտարարվել էր ռազմական դրություն, ինչի պատճառով նոյեմբերի 29-ին կայանալիք հանդիպումը Պոլտավայից տեղափոխվել է Կիևի «Օլիմպիական» ստադիոն:
Հարակից հրապարակումներ`
- Ղրիմի ղեկավարը մեկնաբանել է Ուկրաինայում ռազմական դրության հաստատումը
- Պորոշենկոն առաջարկում է Ուկրաինայում 60 օրով ռազմական դրություն սահմանել