Ռեգգի ոճը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգություն
Ռեգգի երաժշատական ոճն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցուցակում։ «Իզվեստիա»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է կազմակերպության մամուլի ծառայությունը։
«Ջամայկայից տարածված ռեգգի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում է: Շնորհավորում ենք»,- նշված է հաղորդագրությունում։
Այս երաժշտության ծննդավայրը Ջամայկայի արևմտյան մասն է: Ռեգգի համարվում է Հյուսիսային և Լատինական Ամերիկայի ու Կարիբյան կղզիների ոճերի խառնուրդ:
Սկզբում նա մարգինալների երաժշտություն էր համարվում, սակայն, ժամանակի ընթացքում, նրա ժողովրդականությունը մեծացել է: Ռեգգի հիմնական մոտիվներն են մարդկության թեմաները, սերը և անարդարության դեմ պայքարը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան