Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցի քննությունը հետաձգվել է
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման որոշումն անձեռնմխելիության հիմքով վերացնելու վերաբերյալ բողոքի քննությունը նորից հետաձգվել է:
Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը լրագրողներին հայտնեց, որ գործի քննությունը կշարունակվի դեկտեմբերի 3-ին։
Նաև ասաց, որ հաջորդ դատական նիստին կշարունակի ներկայացնել իր բողոքը։
Հայկ Ալումյանը լրագրողների հարցով անդրադարձավ նաև մամուլում հայտնված լուրին, թե՝ դեկտեմբերի 1-ին Ռ. Քոչարյանը կալանավորվելու է: Փաստաբանը հայտնեց, որ առավոտյան արդեն կարդացել էր ֆեյսբուքում նման լուր, և դատարանում բարձրացրել է այդ հարցը, «Քանի որ դատավորին հարց ուղղելու իրավունք չունեի, ես այն ներկայացրեցի որպես հայտարարություն, թեև՝ վերջում ասացի, որ շատ կուզեի, որ դատավորը ինչ-որ ձևով մեկնաբաներ: Դատավորը այն չմեկնաբանեց»:
Ալումյանը հիշեցրեց, որ նման երկու հրապարակում ևս եղել է, և դրանք իրականացել են:
Նա նաև հայտարարեց, որ ճնշումները վերջերս դատարանների նկատմամբ ակնհայտ են՝ «նաև այս գործով»: Ալումյանի խոսքով՝ ճնշումները արդեն ոչ թե Բաղրամյանից զանգերով են, այլ՝ դատավորներին պիտակավորելով, ինչը փաստաբանը գնահատեց որպես աննախադեպ:
Փաստաբանը իր ուրախությունը հայտնեց, որ Փաշինյանը ունի մեծ հեղինակություն և որ բնակչության գերակշիռ մասը նրան հավատում է, սակայն հենց այս պարագան էլ դատավորներին կամ դատական համակարգը հրապարակորեն պիտակավորելու հարցում նա համարեց որպես վտանգավոր հետևանքներ հնարավորություն:
Ալումյանը բացատրեց, թե ինչով է այսպիսի ճնշումը ավելի վտանգավոր՝ հասարակությունը լցվում է ատելությամբ այն դատավորների նկատմամբ, ովքեր «օրենք կիրառեցին և Քոչարյանին բաց թողեցին»: ՈՒ այժմ ոչ մի դատավոր իրեն ապահով չի զգում, որ եթե իր վճիռը դուր չգա գործադիր իշխանությանը, ինչպես ժողովրդին տարավ ազգային ժողովը պաշարելու, այնպես էլ մի օր չի տանի դատարանը պաշարելու:
Ալումյանը հայտնեց նաև, որ նոր երևան եկած հանգամանքով ևս մեկ բողոք է ներկայացվել վերաքննիչ դատարան՝ ընդհանուր՝ երեք բողոք:
Հարակից հրապարակումներ`
- Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները նոր վերաքննիչ բողոք կներկայացնեն
- Դատարանը չբավարարեց Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների միջնորդությունը
- Ալումյան. Դատավորին որոշել են վիճակահանությամբ, իսկ դրա արձանագրությունը չկա
- Ռոբերտ Քոչարյանի փաստաբան. Կարևորը ոչ թե գլխավոր դատախազի կարծիքն է, այլ դատարանի դիրքորոշումը
- Ալումյան. Այսօր չհասցրեցինք ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնել
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին