Սալոմե Զուրաբիշվիլին ուզում է Վրաստանի «սովորական նախագահ» լինել
Վրաստանի ընտրված նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ ցանկանում է լինել երկրի սովորական ղեկավար, ով սուրճ է խմում, քայլում է փողոցով և հասարակության անբաժանելի մասն է։
«Տեսնենք, թե ինչքանով դա կստացվի ինձ մոտ։ Հիմա ես շատ մեծ պլաններ ունեմ»,- Ռիա նովոստիի հաղորդմամբ՝ հայտարարել է Սալոմե Զուրաբիշվիլին։
Նրա խոսքով, նա իրեն հաղթանակած է զգացել այն բանից հետո, երբ առավոտյան իրեն շնորհավորել է Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա Երկրորդը։
Հիշեցնենք, որ նախօրեին Վրաստանում տեղի է ունեցել նախագահական ընտրությունների երկրորդ փուլը։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով, անկախ թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլին հավաքել է 59,52 տոկոս ձայն, ընդդիմադիր Գրիգոլ Վաշաձեն՝ 40,48 տոկոս։
Հարակից հրապարակումներ`
- Վրաստանի նախագահի ընտրություններում հաղթեց կին թեկնածուն
- Վրաստանում այսօր նախագահական ընտրությունների երկրորդ փուլն է